Փաշինյանի եփած դառը ճաշը՝ սեփական թիմի համար

Ռեժիսոր Արամ Շահբազյանը օգոստոսի 22-ի առավոտյան մշակույթի նախարարության շենքի մոտ անժամկետ հացադուլ էր հայտարարել : Ռեժիսորի հացադուլի պատճառը 3 նախարար փոխած ռեժիսորի «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն հակառակ մշտապես տրվող խոստումներին, անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել: Ֆիլմի ավարտի համար անհրաժեշտ է 18 միլիոն դրամ՝ հետարտադրական պրոցեսն ավարտելու համար։ 2009 թվականին ավարտվել է ֆիլմի նկարահանումները, 2010-ին՝ մոնտաժը, սակայն մինչ այժմ ֆիլմն ավարտված չէ։ Ռեժիսորը ժամեր անց դադարեցրել է հացադուլը, քանի որ նրան այցի է գնացել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը.«Իրականում խնդիրը ոչ թե այս շրջանի հետ է կապված, այլ դեռևս 2006 թվականից եկած հարցեր են։ Անհասկանալի կերպով ֆիլմի քննությունը հայտնվել է այն հանձնաժողովում, որը, ի թիվս 43 ֆիլմերի, պետք է քննության անցեր» հացադուլավորի հետ մեկ ժամից ավել տեւած զրույցից հետո հայտարարել է նախարարը, նաեւ տեղեկացրել՝ այն հանձնաժողովը, որը ձևավորել էր Կինոկենտրոնը, և այն քաղաքականությունը, սկզբունքը, որ որդեգրել է մշակույթի նախարարությունը, մասնավորապես ինքը, հետևյալն է. «Ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ կերպով, ոչ մեկ մարդու որոշմամբ։ Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշումների կայացման գործընթացի վրա»։ Լ. Մակունցը խոստացել է, որ կհանդիպի Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանա խնդրի վերաբերյալ։ «Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել»: Շահբազյանն էլ իր հերթին է լրագրողներին հայտնել, որ նախարարության պատասխանն իրեն լիովին գոհացնում է. «Սկսվում է գործընթաց, ու ամենակարևորը՝ ամենաթափանցիկ ձևով։ Դա հենց այն է, ինչ ես սպասում էի։ Ես երկար ժամանակ մթության մեջ էի»։ Սա փայլուն օրինակ է, թե ինչպես է հնարավոր շանտաժի միջոցով հարց լուծել, հասնել որեւէ խնդրի լուծման: Հացադուլն ինքնին շանտաժ է, պայքարի մի տեսակ, գուցե ամենածայրահեղներից մեկը, որով ինքնաոչնչացման սպառնալիքով ես փորձում ազդել դիմացինիդ վրա: Եւ այս դեպքում դա անողն արվեստագետ է, մշակութային դաշտի ներկայացուցիչ, որտեղ, փաստորեն, նույնպես հարաբերվելու, հաղորդակցվելու, միմյանց լսելու ճանապարհը փոխարինվել է շանտաժով ու բիրտ մեթոդներով: Սա միանգամայն սպասելի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ այդ նույն ճաապարհով եկավ իշխանության՝ ճնշելով խորհրդարանական իշխող մեծամասնությանը: Իսկ արդյունավետ այս մեթոդը հիմա մասսայական տարածում է գտել եւ մոտ ապագայում չկասկածեք, որ ցանկացած հարց լուծվելու է շանտաժի ու սպառնալիքի ներքո: Այս համատեքստում խորհրդանշական է, որ Մակունցի նախորդն էլ պաշտոնից հեռացավ ճնշման ներքո: Դե մայիսի երկուսին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս վարչապետ չէր ընտրվել, մի խումբ դերասաններ եւ մշակույթի գործիչներ հավաքվել էին Մշակույթի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով, որպեսզի Արմեն Ամիրյանը միանա իրենց եւ նրանք երթով շարժվեն դեպի Հանրապետության հրապարակ: Մշակույթի գործիչները, որոնց թվում հիմնականում հայտնի դերասաններ էին՝ երգիչ Արամոյի գլխավորությամբ, կարողացան Ամիրյանին ներքեւ իջեցնել, հանդիպում ունենալ նրանց հետ,որից հետո նա հայտարարեց հրաժարականի մասին:Այնպես որ Փաշինյանի եփած դառը ճաշը հիմա ստիպված են յուրայինները ճաշակել: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am