Ժամանակին խոնարհվում էին, հիմա՝ <տշում>

Որ նախկին իշխանությունը մորթապաշտների համակարգ էր, ոչ մեկ վիճարկել չի կարող, պետք էր ենթադրել, որ թավշա հեղափոխությունից հետո ամեն մեկը փորձելու է փրկել ինքզինքը, խորտակելով ու ցեխոտելով մյուսներին։ Բայց որ անամոթությունն ու ջայլամային կեցվածքը նախկին կարկառունների մոտ այդ աստիճանի է կատարելագործված, մի քիչ անհավատալի էր։ Ահավասիկ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ՄԱԿ կուսակցության ղեկավար,ով նախկին իշխանությունների ժամանակ հասցրեց ահռելի ունեցվածք դիզել, մինչեւ անգամ սեփական ինքնաթիռներ ունենալ,երբ Խաչատուր Սուքիսայանին չթույլատրեցին ծխախոտների ներկրումը, Արսենյանի բիզնեսը վագրային թռիչք ունեցավ եւ պատգամավորը մի քանի միլիոնանոց աքսեսուարներ էր կրում։ Իսկ նրա որդին ամեն անգամ ջրից չոր դուրս գալիս աղմկահարույց պատմություններից հետո։ Եւ, ահա, այս մարդն այսօր կանգնել ու աչքալուսանք է տալիս, թե Հայաստանում ավարտվել է «մարդակերների» դարաշրջանը․«Տպավորություն կա, որ հին իշխանությունները և մենք տարբեր դարաշրջանների մարդիկ ենք. մենք խոսում ենք մի Հայաստանի մասին և ապրում ենք մի Հայաստանում, որն ազատ և անկախ մարդկանց հայրենիք է, իսկ նրանք խոսում են մի Հայաստանի մասին, որտեղ վաղ ֆեոդալական կամ ուշ ստրկատիրական հասարակարգի դրսևորում էր, որի կերտողն իրենք էին, և որը Հայաստանի բնակիչների միահամուռ ջանքերի ու ազատության տենչի շնորհիվ մնաց պատմության աղբանոցում։․․․ Թող ժողովրդավարությունից խոսելուց առաջ հիշեն իրենց հանցանքները»,- ասում է նա ու հավատարմության երդում տալիս նոր իշխանություններին, փրկում կաշին ասելով, թե մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ է պայքարել, որպեսզի չլինի վերադարձ ֆեոդալական կարգերին։ Մորթապաշտների դասից իրեն ասպարեզ է նետել նաեւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով նույնպես հայտնի է նախկինում իր հերոսություններով։ Բայց նախկինի հարազատ զավակն այսօր որոշել է «գործ տալ» իր երբեմնի շեֆերի վրա ու հայտարարում է, թե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բիզնեսները խլում էին, մարդկանց սնանկացնում, Քոչարյանի անվտանգության պետը սպառնալով ու վախեցնելով մարդկանց թալանում էր։ Տարիներ առաջ էլ իր շինարարական ընկերությունում Վերահսկիչ պալատը, որի ղեկավարը Իշխան Զաքարյանն էր, երկու տարի կեղծ ստուգումներ է իրականացրել, որից հետո հայտարարելով, թե 32 մլն դրամ պակաս հարկ են վճարել։ «Երկու տարի ձեռնարկությունը չկարողացավ մասնակցել մրցույթներին։ Հետագայում դատարանում ապացուցվեց, որ մենք ոչ մի կոպեկ պարտք չէինք։ Պարզապես թուղթ էր մրոտեցին։ Իմ ձեռնարկության նման հազարավոր ձեռնարկություններ նույն ճակատագրին են արժանացել։ Ժողովրդական լեզվով ասած՝ ովքեր իրենց տակն էին, բարգավաճում էին, ովքեր ոչ՝ կորցնում էին ամեն ինչ։ Նրանք ում ուզում բանտարկում էին, սնանկացնում, որպեսզի իրենց մութ գործերին չխանգարեին։ Շատ մարդիկ կան, որոնք կեղծ ստուգումների արդյունքում այսօր դատապարտված են։ Նրանց բոլորի գործերը պետք է ուսումնասիրել, ու կտեսնեք, որ նրանք այդքան էլ մեղավոր չեն»։ Այս դասից աչքի է ընկնում նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով ժամանակին ոչնչից դարձավ ոստիկանապետ, դիզեց անծայրածիր հարստություն, իր աչքածակության արդյունքում ավազի հանքի շահագործման ժամանակ նույնիսկ խախտեց Հայաստանի սահմանագիծը, իսկ այսօր մաքրում է ինքզինքը՝ քննադատելով նախկին իշխանություններին։ Մի խոսքով՝ տգեղ ժամանակներ են, երբ նախկինում «կզողները» , ասյօր աքացի են տալիս։ Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am