Նեխող ու գարշահոտ տարածող աղբի կողքին իրականացվում է պտուղ-բանջարեղենի առուվաճառք. օգտատերերն ահազանգում են (տեսանյութ)

Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի Նորապատ թաղամասի շուկայում, ուղիղ երկաթգծերի կողքին վաճառողների անմաքրության ու պատկան մարմինների անտարբերության արդյունքում ստեղծվել է հակասանիտարական վիճակ: Նեխող մթերքի ու աղբի կողքին բացարձակ հակահիգիենիկ պայմաններում շարունակում է իրականացվել պտուղ-բանջարեղենի առուվաճառք:
Օգտատեր Արմիդա Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել աղբանոցի վերածված տարածքից՝ նշելով, որ բազմիցս բողոքել է, ընդհուպ՝ անձամբ քաղաքապետին, սակայն իրավիճակը չի փոխվել:
|