Պատասխանել «դաշնակիցներին», եթե պատերազմ են հրահրում

Ադրբեջանը, հավանաբար, ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ Բելառուսից: «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին կարելի է եզրակացնել 2018 թ․ հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարի ուսումնասիրությունից: Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ «Նասոսնի» ավիաբազայում երևում է մեկ Իլ-76 և մեկ Իլ-62 բեռնատար ինքնաթիռներ: Ինքնաթիռների կողքը ավտոմեքենա է, որի վիզուալ առանձնահատկությունները և չափերը համընկնում են բելառուսական արտադրության МЗКТ-7930 մեքենայի չափերին։ Այն օգտագործվում է որպես շասսի օրինակ՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ և «Պոլոնեզ» ՀԿՌՀ համար: Ենթադրում ենք, որ այս պարագայում լուսանկարներում երևացող տեխնիկան հենց «Պոլոնեզ» է: Ըստ «Ռազմ.ինֆո»-ի՝ լուսանկարից դժվար է հասկանալ՝ այդ տեխնիկան «Պոլոնեզի» արձակման մեքենա՞ն է, թե՞ տրանսպորտալիցքավորող մեքենան: Դրա կողքին կա նաև բեռնատար մեքենա իր քարշակվող մասով: Պարբերականի փոխանցմամբ՝ Բելառուսից մատակարարման վարկածը անուղղակիորեն հաստատվում է նաև հետևյալ փաստով․ Ադրբեջանը չունի Իլ-62 ինքնաթիռներ, միաժամանակ Բելառուսում Իլ-62 ինքնաթիռի բեռնատար տարբերակով ծառայություններ է մատուցում Rada Airlines ընկերությունը: «Ինչպես պարզեցինք, Rada Airlanes-ի EW-450TR Իլ-62 ինքնաթիռը հուլիսի 26-ին իսկապես ժամանել է «Նասոսնի» ավիաբազա, նույն օրը՝ երբ արվել էր արբանյակային լուսանկարը: Այսինքն՝ արբանյակային լուսանկարում եղած Իլ-62-ը, շատ մեծ հավանականությամբ, հենց EW-450TR բեռնատար ինքնաթիռն էր: Նշենք նաև, որ հուլիսի 26-ի թռիչքը միակը չէր, և ամռան ընթացքում նույն ինքնաթիռը մի քանի անգամ եղել է Ադրբեջանում: Ինչ վերաբերում է երկրորդ ինքնաթիռնին՝ Իլ-76-ին, ապա դրա «ինքնությունը» առայժմ պարզել չկարողացանք», գրել է կայքը: Հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանում «Պոլոնեզների» առկայության մասին առաջին անգամ հայտնի դարձավ այս տարվա հունիսի 11-ին, երբ Ադրբեջանի նախագահը այցելեց հրթիռային նոր զորամաս: Այն ժամանակ երևացել էր «Պոլոնեզի» արձակման 3 մեքենա: Հետագայում, արբանյակային լուսանկարների լրացուցիչ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նշված միջոցները Ադրբեջանում եղել են առնվազն մինչև մայիսի 30-ը: Մոտ մեկ շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով` Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոններից: Նախագահի այլ հրամանագրերով` այդ պաշտոններում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը։ Հայաստանի գործընկերներն, ըստ Փաշինյանի հնչեցրած գնահատականի՝ պետք է ադապտացվեն նոր Հայաստանին: Նշանակում է, հայաստանյան նոր իրողությունները պետք է ընկալելի դառնան նաև արտաքին ճակատում՝ «դաշնակիցների» շարքում: Այս կամ այն կառույցում՝ Հայաստանի դաշնակիցներից շատերն այս տարիների ընթացքում ապացուցել են, որ առավելապես Ադրբեջանի շահերն են պաշտպանում: Դա արել են բաց: Այդ երկրներից Հայաստանը չի կարող պահանջել Ադրբեջանի հետ հարաբերությունների խզում, սա հասկանալի է: Բայց կարող է պահանջել գոնե որոշակի չեզոքության դրսևորում: Ավելին՝ խոսքը գնում է Ադրբեջանին պատերազմի դրդելուն, նպաստելուն: Այստեղ կարմիր գիծ կա, որը չպետք է անցնեն գոնե Հայաստանի դաշնակից համարվող երկրները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am