«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին պարբերաբար ծեծել են, տանջել մահակներով, էլեկտրաշոկով

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից կալանավորի կողմից փախուստի փորձ կատարելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու ՝ կալանավորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ: 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:50-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ կալանավորներից մեկն իր պահման խցից դուրս է եկել, սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել պահակակետի ծառայողի վրա, վերցրել բանալիները՝ սահմանափակելով 1-ին մասնաշենքի մուտքն ու ելքը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կալանավորի՝ նման քայլի գնալու պատճառները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ կալանավորը խցում պահվել է միայնակ, դեպքի վայրի զննության ժամանակ խուցն ամբողջովին եղել է տակնուվրա արված՝ բետոնե հատակին և պատին ամրացված երկաթյա մահճակալները տեղահան արված, եռափեղկ պատուհանի փեղկերը և ապակիները կոտրատված, դռան կերակրադռնակը պոկված-առանձնացված: Քրեական գործի տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, կալանավորը, լինելով քրեակատարողական հիմնարկի խցում, հարմարեցված առարկայով բացել է խցի երկաթյա դուռը և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում կոտրել է պատուհանի ապակիները, ապա՝ կոտրված ապակու կտորով և մահճակալից պոկած երկաթյա ձողով քրեակատարողական հիմնարկի հսկիչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ դիտավորությամբ ոչնչացրել և վնասել է հիմնարկի գույքը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով փախուստի դիմել չի կարողացել. այն կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, 1-ին մասնաշենքի 1-ին հարկի հսկիչը քրեական գործով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, այդ թվում՝ կալանավորի հայրը: Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ ստացված նախնական տվյալների համաձայն՝ կալանավորը բռնության է ենթարկվել ինչպես կալանավորների, այնպես էլ՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից, որի ժամանակ գործածվել են մահակներ, էլեկտրաշոկ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միաժամանակ, նկատի ունենալով, որ նշված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ առերևույթ հանցագործության դեպք՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու միջնորդությամբ:

դիտվել է 918 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am