Պետությունը գյուղացիներին պետք է աջակցի ոտքի կանգնելու գործում՝ նպաստելով տնտեսության զարգացմանը: Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետական աջակցություն ասելով՝ սովորաբար հասկանում ենք, որ ինչ-որ սուբսիդավորում իրականացնենք: Բայց պետական աջակցություն է նաև ուսումնասիրելը, թե գուցե այդ հողում այլ բան ցանելով՝ մարդը կարող է ավելի քիչ ծախս անել և ավելի շատ եկամուտ ստանալ: Մենք պետք է այլ տրամաբանություն դնենք մեր գործողությունների հիմքում, մենք պետք է մարդուն աջակցենք, որ ոտքի կանգնի, ոչ թե ամեն տարի նույն վիճակում հայտնվի:
Ջուր չկա, կա կաթիլային ոռոգում. եթե աջակցությունը գնալու է նրան, որ տնտեսությունը ռեալ զարգանա, այդ աջակցությունը հասկանալի է: Բայց մինչ այժմ մարդուն աջակցել ենք, որ մնա հուսահատ վիճակում՝ իմանալով, որ այդ աջակցությունը հսկայական միջոցներ է տանելու, բայց մարդուն ոչնչով չի օգնելու»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը