Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը

Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝  Արցախ այցելած օտարերկրացիների «սեւ ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի եւ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի եւ խեղաթյուրված տեսակետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքին: ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ նաեւ ասվում է. «Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի նման գործողությունները եւ կարծում ենք, որ եթե դրանք հետագայում եւս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը։ Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն հարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։ Վստահ ենք, որ խորհրդարանականների եւ այլ պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սեւ ցուցակի», դառնալու են կարեւոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպես տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր, «սեւ ցուցակում» ընդգրկված Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, ով Ադրբեջան պիտի ժամաներ տիկին Մերկելի՝ առաջիկայում նախատեսվող Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն Հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել․ New York Post-ի անդրադարձը Փաշինյանը նորից սպառնաց Սամվել Կարապետյանին (video) Տիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. «Ժողովուրդ» Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին հայտարել է, որ Արևմուտքը պարտվել է իր երկրում, ինչը կբերի պարտության նաև ողջ տարածաշրջանում Հենց Փաշինյանը դուրս գա, կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, ուղղակի շոկ եք ապրելու Արամ Սարգսյաններից (video) Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Վեհափառի հասցեին (video) Հաստատված փաստերով ինֆորմացիա եմ հայտնում, ուշադիր լսեք․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ» ԱՄՆ-ն դադարեցնում է զենքի վաճառքը Եվրոպային #ՀԻՄԱ․ «Անեծքը դու՛ ես․․․»․ Ռոբերտ Մարգարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Իրանը սպառնացել է ՄԱԳԱՏԷ-ին․ Mehr Ինչպես Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրեց ՔՊ համագումարի ժամանակ (video) ՔՊ–ն պատժո՞ւմ է գյումրեցիներին․ Սարիկ Մինասյանի պատասխանը (video) Փաշինյանը կորցրել էր իր չագուչը ՔՊ–ի համաժողովի ժամանակ (video) Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ. Իշխան Սաղաթելյանը` Պետրոս Ղազարյանին Քաղաքը կոլապսի մեջ, բոլոր լուսացույցերը անջատված են ու անկառավարելի վիճակ է (video) Նրանց հետ շփվել եմ Կոշի եւ այլ գաղութներում․ Նիկոլ Փաշինյան (video) Այդ պայքարում տղերքը կռվել են մինչև վերջին շունչը․ Արտակ Զաքարյանը զոհվածների անուններն է հրապարակել Արարատ Միրզոյանի «դուխը»․ սկսեց «մուննաթ» գալ լրագրողների վրա (video) Ինչու Պետրոսյանը չի արձագանքել Դավիթ Ղազինյանի առաջարկին՝ հրապարակային բանավիճել ՀԷՑ-ի «քեյսի» շուրջ Ի՞նչ կլաններ են ՔՊ–ում գործում․ ՔՊ-ական (video) Ինչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը»…. «Փաստ» «Ինչպես Սուրեն Պապիկյանը փախավ հարցերից» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am