Կալաշնիկովի արտադրություն Հայաստանում. Ինչո՞վ է վերադառնում Տոնոյանը Մոսկվայից

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այսօր Դավիթ Տոնոյանն արդեն իսկ հանդիպել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն և պաշտպանության քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, ասվում է ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում: Այսօր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը՝ Անդրեյ Բարիշնիկովը, ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սա ինքնին ուշագրավ նորություն է, ինչը, թերևս, նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում առաջ են ընթանում: Հուլիսի վերջին ՌԴ ԱԳ նախարարը, մեկնաբանելով 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, հայտարարել էր՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով: Այս հայտարարությանը հետևեց «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը: Ռուսաստանի ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, սակայն, վերջերս Հայաստանում հերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախնական պայմանավորվածության: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», - ասել էր ռուս գեներալը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: «Իսկ վարկի մասով Դուք ի՞նչ տեղեկություն ունեք», - այս հարցին էլ Ֆոմինը արձագանքել էր․ - «Ամեն ինչ աշխատում է»: Ռուսական զենքի մատակարարումների հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են, գրեթե 10 օր առաջ վստահեցրեց Տոնոյանը: Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, Մոսկվայում մոտ տաս օր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Դավիթ Տոնոյանը: «Ճիշտ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ՝ մանավանդ լրատվական միջոցների տարբեր հրապարակումներին, բայց կարող եմ ասել, որ այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի հետ, մենք կատարելու ենք, երկկողմանի կատարվելու են», - նշեց նախարար Տոնոյանը՝ հավելելով․ «Համենայնդեպս, մենք այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու»: Ինչո՞վ կվերադառնա Տոնոյանը Ռուսաստանից: Սպառազինությունների հարցում՝ կարծես համաձայնությունները պահպանվում են և ռուսական սպառազինության պայմանագիրը կկատարվի: Կհաջովի՞ Փաշինյանի կառավարությանը նոր պայմանավորվածություններ ձեռք բերել Մոսկվայի հետ՝ ցույց կտա ժամանակը: Հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածությունից հետո, երբ ազատ արձակվեց Քոչարյանը, իսկ Խաչատուրովը մեկնեց Մոսկվա՝ ՌԴ իշխանությունները, կարծես, ավելի փոխըմբռնում են հակված ցուցադրել: Նշենք նաև, որ Տոնոյանը վերջերս հանդես էր եկել նաև մի շարք հայտարարություններով, որոնք առնչվում են Ադրբեջանին և ամենայն հավանականությամբ կքննարկվեն Մոսկվայում: Անցյալ ամիս Տոնոյանը նշեց, որ հատուկ անհանգստություն է առաջացնում ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: «Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների», ասել էր Դավիթ Տոնոյանը՝ EADaily-ին տված հարցազրույցում: Միաժամանակ, նա շեշտել էր, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ․ «Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»: Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ Տոնոյանը նկատել էր, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում. «Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված ԼՂ-ի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի»: Թամար Բագրատունի

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am