Հեղափոխության և հաղթանակի իմ մասնաբաժինը

Հայաստանում ստեղծված իրավիճակի ամենաբարդ խնդիրը հեղափոխության արժեքների և ձեռքբերումների իրացումն է: Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում արած հայտարարությունը, թե իշխանության բացառիկ տերը հրապարակում հավաքված ժողովուրդն է, ենթադրում է, որ հրապարակում կանգնած յուրաքանչյուր մարդ փորձելու է ստանալ հեղափոխության հաղթանակի սեփական մասնաբաժինը: Այս խնդիրը կար նաև մինչ այդ, բայց հանրահավաքում վարչապետի այդօրինակ ոգևորիչ խոքսերը նոր լիցք են հաղորդելու բոլորին, ովքեր համոզմունք ունեն, որ հեղափոխությունը նաև իրենց հաղթանակն է, ուստի իրենք լիովին վաստակել են այդ հաղթանակի նյութականացման իրավունքը: Հաղթանակի նյութականացման վերաբերյալ պատկերացումները շատ տարբեր են. ոմանք կարծում են, որ իրենք անպայման արժանի աշխատանք կամ պաշտոնի բարձրացում պետք է ստանան, որոշներն էլ համոզված են, որ նախկինում իրենց հասցված վիրավորանքների ու զրկանքների համար անպայման պետք է հատուցում լինի: Այսինքն՝ եթե ես ուզում եմ աշխատել պետական ապարատում, անկախ նրանից՝ համապատասխան որակավորում, փորձ կամ գիտելիքներ ունեմ, անհապաղ պետք է նշանակում ստանամ, որովհետև աջակցել եմ հեղափոխությանը: Կամ էլ եթե որևէ չինովնիկ տասնյակ տարիներ առաջ  նեղացրել է ինձ կամ էլ անօրինական ինչ-որ արարք է թույլ տվել կամ  հայավարի ասած՝ վատություն է արել, այսօր անպայման պետք է խստագույնս պատասխպան տա՝ պետք է աշխատանքից հեռացվի, դատվի, սնանկանա մի խոսքով՝ պետք է հատուցի: Մարդկանց մի ստվար խումբ մտածում է, որ այս ամենը պետք է տեղի ունենա, որպեսզի վերականգնվի արդարությունը, հակառակ պարագայում իրենք ինչու են դուրս եկել փողոց, ինչու են հեղափոխություն արել: Եվ քանի որ արդարության նկատմամբ պատկերացումները տարբեր են, ոմանք փորձում են իրենք իրենց հաշիվ տալ և պարզել, թե իրենց պահանջած լուծումներն արդյոք համապատասխանո՞ւմ են օրենքի տառին: Բայց կան նաև մարդիկ, ովքեր համոզված են, որ իրենց պատկերացրած արդարությունն ավելի բարձր արժեք է, քան օրենքը: Ուստի իրենք իրավունք ունեն վարչապետից ու նրա թիմից պահանջել բացառություններ և անհատական լուծումներ՝ հատուկ իրենց համար, որովհետև իրենք վաստակած հեղափոխականներ են: Այս մտածողությունը կար նաև նախկին ռեժիմի ժամանակ, օրինակ՝ որոշ ՀՀԿ-ականներ կամ իշխանության մաս կազմող այլ ուժերի ներկայացուցիչներ կարող էին մտածել, որ եթե իշխանության ղեկին յուրայիններն են նստած, ուրեմն օրենքն իրենց համար չէ: Թե ինչ եղավ հետո, տեսանք բոլորս: Հեղափոխական զանգվածներին օրենքի դաշտ տեղափոխելը նոր կառավարության ամենալուրջ մարտահրավերն է: Տասնյակ տարիներով կուտակված խնդիրները երեք ամսում լուծելը իրատեսական չէ, անգամ այդ խնդիրները լսելը, դրանք դասակարգելը, օրինական պահանջը սուբյեկտիվ անձնական ամբիցիայից տարանջատելն արդեն իսկ լուրջ աշխատաքն է : Կառավարական ապարատն աշխատում է գերլարված՝ բոլոր ոլորտներում վարչապետին, նախարարներին ու մնացած պաշտոնյաներին ուղղված դիմումների տեղատարափ է սկսվել: Մարդկանց մոտ վաղուց կորած արդարության հույսն է արթնացել, բոլորն ուզում են լինել գնահատված, ուզում են, որ պետությունն իրենց լսի, գնահատի, հատուցի և այսպես շարունակ…. Ամենալուրջ մարտահրավերը բացառությունների գնալու գայթակղությունից զերծ մնալն է: Միակ ու ճշմարտացի լուծումը օրենքն է. հեղափոխությունը նյութականացնելու ցանկացած այլ ճանապարհ տանելու է փակուղի կամ նոր հեղափոխության: Եթե անգամ օրենքը այդքան էլ լավը չէ կամ էլ նույնիսկ շատ վատն է, միևնույնն է, այն պետք է սրբորեն պահել՝ զուգահեռաբար նաև մտածել  փոխելու, ավելի արդյունավետ համակարգ ներդնելու մասին: Կառավարությունը պետք է հրապարակին բացատրի այս իրողությունները: Այլ հարց, թե  հրապարակը, հասարակությունն ընդհանրապես պատրա՞ստ է ապրել օրենքի պահանջներով: Այս հարցի դրական կամ բացասական պատասխանը յուրաքանչյուրս պետք է պատկերացնենք նախ մեր անձի, ապա միայն դիմացինի վրա: Եթե ստացվի, ուրեմն հեղափոխության մեր մասնաբաժին հաղթանակը կստանանք բոլորս:    Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am