Մերկելը ժամանել է Վրաստան
Սկսվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկաս: Նրա առաջին կանգառը Թբիլիսին է, որտեղ Մերկելին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Մերկելը Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
