Ինչ ակնկալել Անգելա Մերկելի այցից. Արմեն Աշոտյան

Ազգյաին ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հարավային Կովկասի երկրների այցին: Նա գրել է. «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Ընդգծեմ մեզ համար մի քանի սկզբունքային հարցադրումներ:

1. Գերմանիան մշտապես առավել զգույշ և կշռադատված քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում՝ փորձելով չհակադրվել ավանդական ռուսական ազդեցությանը տարածաշրջանում: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաոսում կարևոր է հասկանալ Գերմանիայի նոր դիրքավորումը տարածաշրջանում: 2. Լինելով Մինսկի խմբի անդամ երկիր՝ Գերմանիան մշտապես բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր անվերապահ աջակցությունն համանախագահների միջնորդական առաքելությանն ու սկզբունքներին: Ամռանը գերմանական ընկերություններից մեկի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին լուրը խիստ անհանգստացնող էր: Այս առումով՝ Մերկելի այցը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: 3. 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը և ընդունելով նաև Գերմանական կայսրության մեղքի բաժինը, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ուղերձ հղեց Թուրքիային: Գերմանիայի նման դիրքավորումը առ այսօր ուժեղ ազդակ է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա հաջող ընթացքի համար և ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում: 4. 2017 թվականին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագորումից և այս տարի հունիսի 1-ից նրա ուժի մեջ մտնելուց հետո մինչ այս պահը համաձայնագրով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով տրված չէ: Հիմք ընդունելով Գերմանիայի առաջատար կարգավիճակը ներկայիս ԵՄ-ում՝ Մերկելի այցը փայլուն հնարավորություն է կառավարության համար վերջապես զարկ տալու կոնկրետ աշխատանքներին և հստակ գործնական ուղերձ հղելու ԵՄ-ին՝ մեղմելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բացասական արդյունքներն ու առկա անորոշ մթնոլորտը: 5. Ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում, և երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքային հակաժողովրդավարական սպառնալիքները մեղմելու փորձից հետո, նման մակարդակի համաշխարհային առաջնորդներից մեկի այցը պետք է նպաստի սահմանադրականության, իրական ժողովրդավարության և հանդուրժողականության խարխլված մթնոլորտի վերականգնմանը Հայաստանում: 6. Գաղտիք չէ, որ Հայաստանը Եվրոպական Միությունից այլ կարևոր ակնկալիք նույնպես ունի: Խոսքը վերաբերում է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ քաղաքական որոշում կայացնելուն: Գերմանիան,մի կողմից լինելով փախստականների ճգնաժամի հիմնական թիրախ, մյուս կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության ծրագրերին՝ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԵՄ-ի կողմից դրական որոշում կայացնելու համատեքստում, այդ թվում՝ ազդելով Բրյուսելում, Փարիզում, Պրահայում և այլուր խնդրի դրական լուծման համար»:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am