Երեկ՝ օգոստոսի 22-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության և Կոտայքի «Ճանշինի» պատասխանատուները հերթական պայթեցումը իրականացրեցին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական անգամ պայթեցման եղանակով փլուզեցին հսկայական ժայռաբեկորներ, ինչի պատճառով Գեղարդ-Վանական համալիր ճանապարհը երեկվանից երկկողմանի դարձել է փակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արդեն մի քանի օր է՝ էս նույն վիճակն է: Երթևեկությունը նշված հատվածում դարձել է ոչ կանոնավոր: Չգիտենք, թե երբ է վերջնականապես վերանալու այդ խնդիրը: Գալիս պաթեցնում են ու մի 2 օր պատասխանատուների «իզ ու թոզը» չի երևում: Հո միայն պայթեցնելով չի: Բա ճանապարհից ով պետք է հեռացնի այդ հսկայական ժայռաբեկորները»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ բավականին լարված էր իրավիճակը նշված հատվածում, քանի որ նախորդ պայթեցումների հետևանքով հսկայական ժայռաբեկորները գլորվել ու լցվել էին քաղաքացու սեփականությունը հանիդսացող այգին՝ վնասելով մի քանի ծառեր: Եթե այդ ժամանակ քաղաքացին հանդուրժել էր, ասելով, որ վանք տանող ճանապարհը բացելու համար է, ապա երեկ նա պատրաստ էր իր ընտանիքի անդամներով պառկել պայթեցվող հատվածում, հայտարարելով, որ պատկան մարմինները մինչև թուղթ չտան, որ վնասի դեպքում ինքը փոխհատուցում ստանա, չի թույլատրի, որպեսզի պայթեցումն իրականացվի: Ի վերջո, «Հայավտոճան» ընկերության տնօրենի և Գողթի գյուղապետի հետ բանակցությունների արդյունքում գյուղացիները համաձայնեցին, որպեսզի կատարվեն պայթեցման աշխատանքները, ինչը բարեհաջող անցավ, ոչ մի ծառ ու թուփ չտուժեց, սակայն միակ խնդիրն հիմա էլ կայանում է նրանում, որ երեկվանից դրա արդյունքում ճանապարհը երկկողմանի փակ է ու ոչ ոք մատը մատին չի խփում, իսկ զբոսաշրջիկներն էլ կես ճանապարհց հետ են վերադառնում՝ «բարի խոսքերով» հիշելով Կոտայքի Ճանշինին, Կապի նախարարությանն ու «Հայավտոճանին»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը