Կառավարության օգոտսոսի 23-ի նիստին քննարկվեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն արդեն մեկուկես ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է ոռոգման համակարգում ստեղծված վիճակը։
«Մենք քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա։ Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»։
Կառավարությունը որոշեց 2018-ին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչև 210 միլիոն խորանարդ մետր ջուրը, հավելյալ ջրառը լինելու է մինչև 40 միլիոն խմ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հավելյալ լուծումներից արդեն արտաբյուջետային 1,6 միլիարդ դրամ ունեն, և առաջարկեց դրանք ուղղել ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը