Քրդական շարժման ազդեցիկ ղեկավարներից մեկը Թուրքիայում սպանվել է
Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդներից Բարըշ Օները, տեղեկացնում է թուրքական gunes.com կայքը։ Նշվում է, որ Օները ծնունդով Արդվինից է, քրդական շարժմանը միանալուց հետո կրել է «թուրք Թարըք» ծածկանունը։ Հայտնի է, որ իրականացված գործողության ընթացքում սպանվել է ևս մի քուրդ գրոհային։ Տեղեկությունը հաստատել է Գյումուշհանեի նահանգապետ Օքայ Մեմիշը։
