Դաժան պատժամիջոցների առաջին ալիքը՝ վաղվանից

Թրամփը կարող է դիտարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը... Բայց՝ եթե Ռուսաստանը տա այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում կամ Սիրիայում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մտածում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին, բայց կդիտարկի դրա հնարավորությունը, եթե Ռուսաստանը տա այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում կամ Սիրիայում։  «Ես դա ընդհանրապես չեմ դիտարկում, ոչ։ Ես դրա մասին կմտածեմ, եթե նրանք ինչ-որ բան անեն, որը մեր օգտին կլինի»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը օգոստոսի 14-ին հրապարակվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծի տեքստը: Փաստաթղթի վերնագիրն է՝ «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին օրենք»: Նախագիծը մշակվել է հուլիսի 16-ին Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Այն ներառում է ինչպես քաղաքական հայտարարություններ, այնպես էլ թվարկում է կոնկրետ տնտեսական պատժամիջոցներ: Օրինագծում, մասնավորապես, ասված է, որ «ԱՄՆ-ը չեն ճանաչում Ղրիմի անեքսիան»։ Այն նաև արգելում է ԱՄՆ վարչակազմին՝ ՆԱՏՕ-ից դուրս գալուն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ռուսաստանը, ըստ նախագծի, պատասխանատու է Սկրիպալների թունավորման, կիբերհարձակումների և 2016-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններին միջամտելու համար։ Օրինագծում նաև նշված է՝ հավանական է, որ Ռուսաստանը «ռազմական հանցագործություններ է կատարել Սիրիայում»։ Այս փաստաթուղթն ընդունելուց 180 օր անց ԱՄՆ նախագահը պարտավոր է պատժամիջոցներ սահմանել այն քաղաքական գործիչների և գործարարների նկատմամբ, որոնք կոռուպցիոն գործունություն են ծավալում՝ ի աջակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Պատժամիջոցներ են նախատեսված այդ անձանց ընտանիքների անդամների, նաև Վլադիմիր Պուտինի հետ կապված կազմակերպությունների հանդեպ: Օրինագիծը լուրջ սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի տնտեսության, հատկապես ֆինանսական համակարգի համար։ Օրինակ՝ արգելում է 250 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ կատարել այն ոչ ռուսական էներգետիկ ընկերությունների ծրագրերում, որոնք համագործակցում են ռուսական պետական էներգետիկ ընկերությունների հետ։ Ամբողջովին արգելվում են ներդրումները Ռուսաստանի նավթարդյունաբերության ոլորտում։ Լուրջ սահմանափակումներ են նախատեսված ռուսական պետական պարտատոմսերի հետ կապված: Մասնավորապես, արգելված է 14-օրյա տևողությունը գերազանցող տոմսերում ցանկացած ներդրում: Օրինագիծը փաստացի արգելում է նաև ռուսական գլխավոր բանկերի՝ «Սբերբանկի», ՎՏԲ-ի, «Վնեշէկոնոմբանկի» և «Գազպրոմբանկի» գործունեությունը ԱՄՆ-ում։ Բացի այս, ԱՄՆ հատուկ ծառայությունները 180 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնեն Վլադիմիր Պուտինի և նրա ընտանիքի անդամների անձնական ունեցվածքի ու ակտիվների մասին զեկույց: Օրինագիծն ընդունելուց 90 օր անց էլ պետքարտուղարը պետք է ԱՄՆ Կոնգրեսին հայտնի՝ արդյո՞ք Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկիր է, թե ոչ: Սրանք Ռուսաստանի դեմ երբևէ սահմանված ամենակոշտ պատժամիջոցներն են: Ամերիկյան պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն վաղը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որակել է որպես ոչ-բարեկամական և ապօրինի գործողություններ Ռուսաստանի դեմ և հավելել է, որ դրանք վնաս կհասցնեն միջազգային առևտրին։ Պեսկովի խոսքով՝ Կրեմլում արդեն ծանոթացել են նոր պատժամիջոցների նախագծի տեքստին և եկել են այն եզրահանգման, որ դրանք ապօրինի են և հակասում են միջազգային իրավունքին։ Վաղը՝ օգոստոսի 22-ին, ուժի մեջ է մտնում Սկրիպալների գործի շրջանակներում պատժամիջոցների առաջին փաթեթը։ Ռուսաստանի տնտեսության համար առավել վտանգավոր են երկրորդ փաթեթով նախատեսված պատժամիջոցները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն երեք ամսից։ Սակայն այս պատժամիջոցներից բացի նոր պատժամիջոցներ քննարկվելու են նաև ԱՄՆ Սենատում արդեն սեպտեմբերին, երբ սենատորները վերադառնան արձակուրդներից։ Փորձագետները կանխատեսում են, որ այս նոր պատժամիջոցներն ամենակոշտ են և դրանց հետևանքով դոլարը Ռուսաստանում կարժենա 70 ռուբլուց ավելի, իսկ ռուսական տնտեսությունն՝ առավել ևս ֆինանսական համակարգը, ճգնաժամի մեջ կհայտնվի։ Պեսկովը երեկ նաև հայտարարել է, թե ամեն դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավատես է և ուզում է դուրս հանել ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամից։ Հիշեցնենք, որ հուլիսին Հելսինկիում կայացել էր, մեկնաբանների բնորոշմամբ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների պատմական գագաթնաժողովը, սակայն գագաթնաժողովից անմիջապես հետո ամերիկացի մի խումբ սենատորներ հայտարարեցին, որ պատրաստում են պատժամիջոցների նոր նախագիծ։ Հավելենք, որ նոր պատժամիջոցներով կարող են արգելվել ռուսական բանկերի գործունեությունը Միացյալ Նահանգներում, ռուսական «Աերոֆլոտ»-ի թռիչքները Միացյալ Նահանգներ։ Արգելվելու են նաև ներդրումներ ռուսական էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ նաև այն ծրագրերում, որ ռուսական ընկերություններն իրականացնում են Ռուսաստանի տարածքից դուրս։ Լուրջ սահմանափակվելու են նաև ներդրումները ռուսական պետական պարտատոմսերում։ Հավելենք նաեւ, որ Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են բանակցել անվտանգության հարցերի շուրջ: Օգոստոսի 25-ին Ժնևում հանդիպելու են անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Բոլթոնն ու Պատրուշևը քննարկելու են Սիրիայի ճգնաժամն և Իրաքին վերաբերող հարցեր, ինչպես նաև հումանիտար իրավիճակը Սիրիայում, այս մասին ABC հեռուստաընկերությանն ասել է Բոլթոնը։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է նաև, որ Վաշինգտոնում մտահոգված են այն հումանիտար վիճակով, որ այսօր առկա է Սիրիայում։ Բոլթոնը նշել է, որ ամերիկյան կողմն այդ հարցերն արդեն քննարկել է Իսրայելում և մտադիր է քննարկել նաև Ժնևում՝ ռուսական կողմի հետ։ Ըստ ԱՄՆ նախագահի խորհրդականի, Վաշինգտոնը մտադիր է շարունակել պայքարը ահաբեկիչների դեմ այդ տարածաշրջանում, քանի դեռ ամբողջովին չի ոչնչացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Բոլթոնը նաև նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել նրան, որ Իրան իր զորքերը դուրս բերի տարածաշրջանի երկրներից։ Ժնևում կայանալիք հանդիպմանն ամերիկյան կողմը կփորձի հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ կարելի է վերսկսել երկխոսությունը ռուսական կողմի հետ։ Դեռևս Հելսինկիում հունիսի 16-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել էին նման խորհրդակցություններ վերսկսելու մասին և այս շաբաթ կայանալիք բանակցություններն այդ պայմանավորվածության շրջանակներում են։ Բոլթոնն ընդգծել է նաև, որ մինչև Պատրուշևի հետ հանդիպելը նա հանդիպմանը քննարկվելիք հարցերի շուրջ խորհրդակցություններ է ունեցել թե՛ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի, թե պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։ Վաշինգտոնը մտադիր է վերականգնել անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի ձևաչափը։ Ռուսական կողմը սպասվելիք հանդիպման մասին տեղեկությունը նույնպես հաստատել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Պատրուշև-Բոլթոն սպասվելիք հանդիպումը, սակայն Ռուսաստանի անվտանգության քարտուղարությունն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ շաբաթավերջին Ժնևում նման հանդիպում լինելու է և, որ հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am