Վրաստանը մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի հասցեին
Որոշ դեպքերում SOCAR ընկերությունը չի ապահովում գազի անխափան մատակարարումը։ Այս մասին հայտնել է Վրաստանի նավթի եւ գազի ընկերության տնօրեն Դավիթ Թվալաբեիշվիլին։ «Շահ Դենիզում արդյունահանվող գազի բաժինը 30 տոկոս է։ 50 տոկոսը պատկանում է SOCAR-ի մատակարարած գազին, իսկ 20 տոկոսը՝ ռուսական ընկերության։ Պետք է նշել, որ վերջին շրջանում Վրաստանում գազի սպառումն էապես աճել է; Երբեմն նկատվում են SOCAR-ի գազամուղից մատակարարվող գազի ընդհատումներ։ Այդ պատճառով որոշ դեպքերում մենք ստիպված ենք բալանս պահպանել ռուսական գազի հաշվին»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Թվալաբեիշվիլին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անցյալ տարվա նոյեմբերին Վրաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ իր երկիրը բավական գազի պաշարներ ունի, որպեսզի անգամ 100 տարի անց հարեւան եւ եվրոպական երկրների համար գազ ապահովի։
