Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում խոսելու է տնտեսական զարգացման մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորև բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային թուղթ: Մինչ հանդիպում, այսօր՝ ժամը 20.00-ին»:
