««Գյանջայի գործով» Ադրբեջանում 200 ձերբակալված և 3 սպանված կա»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը շարունակում են ահաբեկել քաղաքի բնակիչներին։ Գյանջա քաղաքում տեղի ունեցած ցույցերից հետո բնակիչների նկատմամբ խիստ հետապնդումներ սկսվեցին։ Չնայած այն հանգամանքին, որ հետախուզում էր հայտարարվել ընդամենը 2 անձի նկատմամբ, իրականում ձերբակալվել են 200 քաղաքացի ևս 30 քաղաքացու հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված։ Կատարված գործողությունների արդյունքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 3 քաղաքացի։ Ձերբակալված անձանց հարազատները հայտնում են, որ նրանց պահում են Ադրբեջանի ամենախիստ բանտերից մեկում, որտեղ նրանց պահում են դաժան պայմաններում։ Որոշ կառույցների պնդմամբ սպանված քաղաքացիներից մեկն ընդհանրապես նույնիսկ կապ չի ունեցել Գյանջայում տեղի ունեցող դեպքերի հետ, իշխանությունը նրա հանդեպ անձնական հաշվեհարդար է տեսել, սակայն, հետագայում, ներկայացվել է որպես ահաբեկիչ։ Մարդու իրավունքի պաշտպանները նաև հետաքրքրվում են, թե ինչ պայմաններում են սպանվել 3 քաղաքացիները, քանի որ ոստիկանության օրենքի համաձայն ոստիկանները չպետք է սպանեն հանցագործին, զինված դիմադրություն ցույց տալու դեպքում կրակ պետք է բացվի նրա մարմնի այլ հատվածներին, այլ ոչ թե գլխին կամ սրտին, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա, սակայն Ադրբեջանի հատուկ նշանակության զերքերը քաղաքացիներին սպանել են հենց գլխին և սրտին կրակելով, նույնիսկ մահանալուց հետո կրակ են բացել նրանց վրա։ Բոլոր մասնագետները պնդում են, որ այս գործը շատ տարօրինակ և ավելի շատ բնակչությանը ահաբեկելու համար է արվում»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am