Թե ինչպես է Mitsubishi-ն վթարային իրավիճակ ստեղծում BMW-ի վարորդի համար

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 18-ին Երևանի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել BMW-ի և Daewoo Hatc մակնիշի ավտոմեքենաների բախումը: Տեսանյութում ֆիքսվել է, թե ինչպես է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ ստեղծել BMW-ի վարորդի համար, ով այնուհետև ճողոպրելով՝ դեպքի վայրից հեռացել է: Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում ուսումնասիրվելու է նաև նշված վարկածը ու երևի թե կհիմնավորվի, որ BMW-ի վարորդի համար ստեղծվել է վթարային իրավճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում, բախվել են Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Էդգար Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 35 RP 505 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Daewoo Hatc մակնիշի 35 GL 014 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo Hatc-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Նիկողոսյանն ու տեսուչ Արթուր Հարությունյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի Էրեբունու բաժնի ծառայողները և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Daewoo Hatc-ի վարորդի ու ուղևորի ինքությունը: Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում BMW-ի վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ ինքը չի հիշում ինչպես է տեղի ունեցել վթարը, սակայն վթարի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի ականատեսներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով BMW-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը, իսկ վթարային իրավիճակ ստեղծող վարորդը հեռացել է դեպքի վայրից»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ Ալիևի նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ. Վարդան Ոսկանյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանում ԱԹՍ-ների գրոհի առնչությամբ Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի, ազատություն քաղբանտարկյալներին․ փաստաբան Արամ Վարդևանյան Իրանը հրթիռակոծում է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի բազան Բահրեյնում Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq Իլհամ Ալիև. Հայերի գլուխը ջարդել ենք «Երկաթե բռունցքով»… . Լրիվ self-interest են, ի տարբերություն մեզ` հայերիս. Էդուարդ Աբրահամյան Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն «Կապանից լսվում են կրակոցի, հրետանու ձայներ». Նաիրի Հոխիկյան Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Հայաստանում թմրամոլությունը մեծ ծավալների է հասել․ Առաքելյան Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են, Գորիսում ձյուն է տեղում Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեց Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ փորձագետ Նահանջ չի լինելու Կաթողիկոսի կողմից․ Արշակ Սրբազան Բոլորս աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության ու տոկունության համար․ Արշակ Սրբազան Մեր մշակույթում ընդունված չէ խոսել «ննջեցյալների» մասին․ Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am