Հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերը ցուցմունք կտան ստի դետեկտորի միջոցով
Հոր դաժան սպանության համար մեղադրվող 17, 18 և 19 տարեկան քույրերը՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները, համաձայնել են ցուցմունք տալ ստի դետեկտորի միջոցով: Ինչպես նշում է life.ru-ն, այս մասին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Յարոսլավ Պակուլինը: «Աղջիկները պոլիգրաֆով ցուցմունք տալու համաձայնություն են տվել»,- ճեպազրույցի ժամանակ նշել է փաստաբանը:
