Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ են
Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցել են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո: «Ինչո՞ւ ենք մենք այդ մասին խոսում հիմա, որովհետև կան իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ են, իսկ այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու և դրանք վերադարձնելու համար»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավաստիացրեց, որ ինքը շարունակում է չմիջամտել դատական իշխանության գործերին, սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ չի հանդուրժելու այն դատավորներին, ովքեր փորձելու են առաջ շարժվել կողմնակի ազդեցություններով և կաշառքով::
