Ով է կրել Թևոսիկի եղբոր սպանության վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստը: Հրապարակվեցին քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված մի շարք նյութեր, այդ թվում՝ տեղեկատվություն այն մասին, որ վերջին անգամ Մովսես Ներսիսյանը (ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ նա կրակոցներ է արձակել Արթուր Սաֆարյանի ուղղությամբ, ապա՝ սպանվել) 2013թ. սեպտեմբերին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստան. ըստ մեղադրողի՝ սահմանը հատելու վերաբերյալ դրան հաջորդող տվյալներ չկան: Հրապարակվեց քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, որից հետո գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ քննչական փորձարարության նպատակն է եղել՝ ճշտել ոստիկանության կազմակերպած գաղտնի դիտարկման արդյունքները՝ արդյո՞ք «Մագնում» հյուրանոցային համալիրից Մովսես Ներսիսյանի մեքենայի դուրս գալու պահից սկսած, մեքենայում, բացի վարորդի տեղում նստած անձից, այլ անձ եղել է, թե ոչ: Ըստ նրա՝ այդ գաղտնի դիտարկման արդյունքում արձանագրվել էին դեպքեր, երբ վարորդի կողքի նստատեղին նստած մարդ էր երևացել: «Քննիչը սույն քննչական փորձարարությամբ ցանկացել է դա ինչ-որ կերպ հերքել: Որոշ դեպքերում նրան հաջողվել է, սակայն մի դեպքում, համենայն դեպս, արձանագրել է՝ երբ կատարեցինք շրջանցումը, ավտոմեքենայի դիմապակուց նկատվեց, որ ավտոմեքենայի վարորդի կողքին մարդ կա նստած, վարորդի և կողքի նստածի դիմագծերը չերևացին: 7-րդ վարչության ոստիկաններն էլ դիմագծեր չեն արձանագրել: Այսպիսով, քննիչը հաստատել է, որ երևում է երկրորդ անձ: Մե՞կ անգամ ես հաջողացրել տեսնել, բան չունեմ ասելու, բայց ոստիկանները 3-4 անգամ են տեսել, ու նրանց դիտարկումների օբյեկտիվության վրա կասկածելու հիմքեր մենք չունենք: Իսկ քննիչի փորձարարության տվյալների վրա կասկածելու հիմքեր ունենք, որովհետև որոշակի ժամանակ է անցել, և հանգամանքները փոխվել են»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գաղտնի դիտարկման ժամանակ պարզկա է եղել, բայց եթե քննիչը կամ նրա հետ քննչական փորձարարությանը մասնակցած անձինք մեկ անգամ են վարորդի կողքի նստատեղին նստած անձ նկատել, դեռևս չի նշանակում, թե ոստիկանները 4 անգամ չեն նկատել: Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված շապիկի, բաճկոնի վրա տեղակայված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկնում են միմյանց հետ. հետևաբար՝ առաջացել են միևնույն անձից: Փորձագետները նշել էին, որ «Մերսեդես» մակնիշի խուզարկությամբ հայտնաբերված արյան հետքից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքից, «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակում հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում հայտնաբերված արյան հետքից առաջացած ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ: Հետևաբար՝ դրանք առաջացել են, 99.99 տոկոս հավանականությամբ, նույն անձից: Փորձաքննության եզրակացության հետևությունների համաձայն՝ այս բոլոր հետքերի գենետիկական բնութագրերը չեն համընկնում բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ, հետևաբար՝ դրանք չեն թողնվել ձեռնոցից անջատված ԴՆԹ կրող անձի կողմից: Նշենք, որ այս բժշկական ձեռնոցը հայտնաբերվել է Արթուր Սաֆարյանի սպանության վայրում: Հրապարակվեց փորձաքննության մեկ այլ եզրակացություն, որի համաձայն՝ Մովսես Ներսիսյանի որդին չի կարող հանդիսանալ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից հայտնաբերված բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ կրող անձի կենսաբանական որդին: Ըստ եզրակացության՝ Մովսես Ներսիսյանի որդին հանդիսանում է «Մերսեդես» մակնիշի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից, «Մագնում» հյուրանոցային համալիրից, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի կենսաբանական որդին՝ 99.99 տոկոս հավանականությամբ: Իրականացվել էր մեկ այլ փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը չի համընկնում Իսրայել Սարգսյանի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Փորձագետը եզրակացրել էր, որ ձեռնոցից անջատված ԴՆԹ-ն չի առաջացել Իսրայել Սարգսյանից: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ հիմնավորված է, որ Մովսես Ներսիսյանը չէ այն կրող անձը, Իսրայել Սարգսյանը ևս կապ չունի դրա հետ: Նրա խոսքով՝ ձեռնոցը կրող անձը չի պարզվել, իսկ այն կարևոր նշանակություն ունի դեպքի բացահայտման համար: «Ավելին, ձեռնոցն ունենալով ծանրակշիռ ապացուցողական նշանակություն գործի համար, որպես իրեղեն ապացույց՝ ճանաչված չէ: Սա առնվազն տարօրինակ է, և պետք է ամբողջ ուժերը՝ և´ քննչական, և´ օպերատիվ մարմինների, ուղղվեր այս ձեռնոցը կրողի անձին պարզելուն»,- ասաց փաստաբանը:  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am