«Թալինի բժշկական կենտրոնը լուրջ վերանորոգման և վերազինման կարիք ունի». Արսեն Թորոսյան
Թալինի բժշկական կենտրոնը լուրջ վերանորոգման և վերազինման կարիք ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ տեղում քննարկեցինք դրանք իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։
Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կփոխվեն կենտրոնի պատուհանները և կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը»,- գրել է նա:


