«Կհարցնեք չկա՞ր գաղափարական հենք, պատասխանեմ՝ կար նամուս…»

Մենք հավատարիմ չենք եղել նահատակության խորհրդին Նախորդ հրապարակման մեջ նշել էի, որ ԶՈւ-ի ղեկավար կազմը չի հիմնվել Արցախյան պատերազմի փորձի վրա: Եթե ավելի կոնկրետ, ապա կասեի մի բանակ կռվում էր, մեկ այլ բանակ ստեղծվում:
1992-1993 թթ. Խորհրդային միության պաշտպանությանն առնչվող մի շարք օրենքներ բառացի՝ տառ առ տառ, թարգմանվեցին հայերեն, դրանց շարքում զինծառայողի երդման տեքստը, որը իր փիլիսոփայությամբ Խորհրդային միության երդման տեքստն էր: Այն կրճատված ընդունվել է 1991 թ. նոյեմբերին Գերագույն Խորհրդի կողմից, որին հետագայում ոչ մի անդրադարձ չի եղել: