Քաղաքացի Լյուդմիլա Ղազարյանը մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Լյուդմիլա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ձեռք է բերել կեղծված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ՝ համաձայն որի Լ.Ղազարյանը 1974-1993 թվականների ընթացքում աշխատել է Վրաստանի Հանրապետության Ծալկայի շրջանի Չիֆթ Քիլիսայի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Գիտակցելով աշխատանքային գրքույկի կեղծ լինելու հանգամանքը՝ այն 2010թ-ին ներկայացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աբովյանի տարածքային բաժին, որից հետո մինչև 30.04.2016թ-ը խաբեությամբ ստացել և հափշտակել է 1.385.082 ՀՀ դրամ կենսաթոշակ:
Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Խափանման միջոց չի ընտրվել
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը