Հրապարակը գրում է.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի անելու և պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել: Մեր տեղեկություններով՝ քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը: Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ և դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի և դրա լուծման սեփական ծրագրի մասին:
«Կանաչ և խելացի Երևան». այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը: Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին: «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները: Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը