Տուրիստները էստեղով անցնեն՝ խայտառակ կլինենք. երևանցիները ահազանգում են (video)
Տիգրան Մեծի 31 շենքի բնակիչներն ահազանգում են, որ շենքում մեծ թվով առնետներ կան, որոնք բազմանում են աղբատարի վատթար վիճակի պատճառով: Բնակիչներից մեկն ասաց, որ գարշահոտությունից շենքին անգամ մոտենալ չի լինում, ուր մնաց ապրել: Նրանք վախենում են իրենց բնակարանների դռները բացել ու դուրս գալ, որովհետև առնետներն ամենուր են, և խնդիրը հասել է գագաթնակետին,իսկ շենքում ապրողները հայցում են պատկան մարմինների օգնությունը:
