Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է կառույցի երկու նոր աշխատակիցներին:
Դավիթ Սանասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայությունը համալրվել է երկու պայծառ դեմքերով։
Լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը մինչև մրցույթը կզբաղեցնի շատերիս կողմից սիրված հետաքննող լրագրող, ՀԵՏՔ-ի լավագույն դեմքերից Զարուհի Մեջլումյանը։
Զարուհու մասին կարող եմ ասել, որ իմ ճանաչած ամենասզկբունքային, ամենաբարի, իր գործում պրոֆեսիոնալ ու նվիրյալ քաղաքացիներից է։ Ու էս ամենի մասին կհավաստեն նրան ճանաչողները։
Հաջորդ պայծառ դեմքը կրկին մեր բոլորի կողմից սիրված Ղուկասյան Կարն է, ով նորից հայտնի է իր բարությամբ, սկզբունքայնությամբ, օժտված է քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ և տարիներ շարունակ կռիվ է տվել շատերի իրավունքների համար։ Կարը հայտնի է նաև էլեկտրիկ Երևանի ժամանակ ջրցանի դեմ կանգնած իր խիզախ կեցվածքի նկարով»:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը