Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող «Ժնջռլու» կոչվող չգործող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի է մնացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Վահան Ազգաշյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արամ Պողոսյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փլուզման տակից դուրս են բերել տղամարդու դի, ում ինքնությունը Արարատի մարզի ոստիկաններն ո քննիչները պարզում են։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր պետք է ժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ, սակայն նրանք ճանապարհի կեսից հետ են վերադարձել, քանի որ նրանց օգնությունը պետք չի եկել. քաղաքացիներն իրենց ուժերով են դին դուրս բերել։ Փաստի առթիվ քննիչ Ա. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը