Առաջարկվում է հայհոյողներին քրեական պատասխանատվության ենթարկել

Հայաստանի փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը: ՓՊ-ն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով այլ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող հայհոյանքների կատարման դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների ներդրման անհրաժեշտությամբ: Ըստ աղբյուրի, իրավական պետության անքակտելի հատկանիշներից մեկը հանդիսացող արտահայտման ազատությունը պետք է իրացվի այնպես և այնպիսի սահմաններում, որպեսզի չխախտվեն այլոց իրավունքները և, մասնավորապես, պատվի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքը, այլապես առկա կլինի արտահայտման ազատության չարաշահում: «Խոսքի և արտահայտման ազատության չարաշահման հանրային վտանգավորություն ներկայացնող դրսևորում է հայհոյանքը, որը կատարվում է հասարակության հայտնի և միջանձնային հարաբերություններով շրջանառվող ոչ ցենզուրային անպարկեշտ բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք կարող են ունենալ ինչպես խոսքային, այնպես էլ պատկերային, ձայնային և այլ դրսևորումներ: Սույն արարքի իրավական կազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ է հայհոյանքի հրապարակային բնույթն՝ առնվազն որևէ երրորդ անձի համար հայհոյանքի կատարման փաստի մասին տեղեկատվության հասանելիությունը: Սույն հանգամանքն ազդեցություն է ունենում նաև արարքի սուբյեկտիվ կողմի՝ մեղքի բնույթի և աստիճանի վրա. հրապարակային հայհոյանքը հիմնականում կատարվում է չարամտորեն՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու և այդ փաստն այլ անձանց հասանելի դարձնելու ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ: Հայհոյանքի բովանդակությունը և դրա հրապարակային բնույթը կրկնակի վնաս են պատճառում վերջինիս հասցեատիրոջ պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև գործարար համբավին: Ավելին` հայհոյանքն իր մեջ կարող է պարունակել դրա «զոհի» նկատմամբ շանտաժի և այլ հակաիրավական գործողությունների տարրեր: Արդյունքում իրավախախտի կողմից խոսքի ազատության իրացման չարաշահման հետևանքով այլ անձ ենթարկվում է բարոյական և հոգեբանական նսեմացման, որը կարող է ամենատարբեր անբարենպաստ հետևանքներ առաջացնել հայհոյանքի զոհի համար՝ ընդհուպ մինչև հոգեբանական խնդիրներ և ինքնավնասման դեպքեր: Միաժամանակ հաշվի առնելով նկարագրված արարքի խիստ անձնական բնույթը փաստաբանների պալատը գտնում է, որ պետք է լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, նախատեսելով, որ հայհոյանքի փաստով քրեական հետապնդումը իրականացվում է մասնավոր կարգով»,- նշվում է ՓՊ առաջարկության հիմնավորման մեջ։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am