«Հավաստիացնում եմ մեր հասարակությանը, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ: Թեպետ չեմ բացառում, որ այս պահին որևէ ոստիկան ինձ անհասկանալի պայմաններում փորձում է ինչ-որ բաներ անել, բայց վստահեցնում եմ, որ մեկ անգամ, միգուցե, կհաջողվի, երկրորդ անգամ, միգուցե, կհաջողվի, երրորդ փորձից ինքը կդատապարտվի, որովհետև ոստիկանություն չկա նման արատավոր երևույթ»,-մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը շեշտեց, որ կոռուպցիոն դրսևորումները ոստիկանությունում իսպառ վերացել են:
«Ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացման հնարավորության մասին կառավարությունում քննարկում եմ ունեցել: Այդ խնդրին շատ լավ ծանոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետը, և հենց ինքն է առաջինը շահագրգռված, որպեսզի ոստիկանները աշխատավարձերը բարձրացվեն, սակայն դա պայմանավորված է մեր երկրի տնտեսական վիճակով: Հույս ունենանք, որ մենք կունենանք տնտեսական աճ, իսկ այդ դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան»,- ընդգծել է Վալերի Օսիպյանը:
Օսիպյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե ոստիկանության շատ աշխատակիցներ, ներգրավված չլինելով կոռուպցիոն դրսևորումների մեջ, ներկա աշխատավարձի պայմաններում կլքեն համակարգը:
«Այնպես չէ, որ ոստիկանության ամբողջ համակարգը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ: Մեր շարքերում կան լուրջ մասնագետներ, ազնիվ, անկեղծ աշխատակիցներ, ովքեր պատրաստ են ծառայել ի շահ մեր ժողովրդի, քաղաքացու և պետության»,- եզրափակեց ՀՀ ոստիկանության պետը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը