Վալերիյ Օսիպյանը հրապարակել է ամսի 17-ի հանրահավաքի մասնակիցների թիվը (տեսանյութ)

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կառավարության 100 օրվա աշխատանքներն ամփոփող հանրահավաքին ներկա է եղել 120 հազարից ավելի մարդ: Հաշվի առնելով այն, որ մեծ թվով մարդիկ գտնվել են նաև Հանրապետության հրապարակից դուրս՝ հարակից փողոցներում, մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 150 հազար է: