Նոր Զելանդիայում նախարարը հեծանվով է ծննդատուն գնացել

Նոր Զելանդիայում կանանց գործերով նախարար Ջուլի Ջենթերը որոշել է հեծանվով ծննդատուն գնալ։ Այս մասին կինը հայտնել է Instagram-ի իր էջում։
38-ամյա Ջենթերը նաև ասել է, որ զբոսանքը բարձրացրել է իր տրամադրությունը ծննդաբերությունից առաջ։