«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է` ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին:
Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաև ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը»:
Այդ նիստում էլ ընտրվելու է քաղաքապետը: Ակնհայտ է, որ ԿԸՀ-ն ավագանու ընտրության արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաև մասնակից ուժերից չբողոքարկեն արդյունքները: Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպտեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 21.08.18թ. համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը