Ինչ ծուղակ գցեց Քոչարյանը՝ Փաշինյանին

«Անպայման բողոքարկելու են, փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու է քաղբանտարկյալ այն իշխանությունը, որն ասում է` ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Ես պատրաստ եմ պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ», երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա չբացառեց, որ իր բնութագրմամբ՝ ճնշումների շնորհիվ հայտնվի մեկուսարանում, բայց վստահություն հայտնեց, որ այս գործն այս վիճակով Եվրոպական դատարանում զրոյական շանս ունի չբեկանվելու. «Պարտադիր բեկանվելու է, և ասեմ, որ սա լուրջ թեստ է մեր դատական համակարգի համար: Արդյոք սկսելու է սոցցանցերի տրամադրությա՞մբ շարժվել, թե՞ օրենքով: Մինչդեռ այս տրամադրությունների դեմ միայն դատական համակարգը կարող է կանգնել: Դրա համար է ճնշում գործադրվում փաստաբաններիս վրա, նաև դատարանների վրա, դա ոչ միայն հեռախոսային զանգն է, այլ տրամադրությունները, որ ձևավորվում է հասարակության մեջ»: Մարտի 1-ի մասով՝ վերջին 10 տարիներին Քոչարյանի ուղղությամբ քննադատությունների պակաս չի զգացվեց: Ասվել, գրվել է ամեն ինչ: Եղել է 10 զոհ, սա պարզ է բոլորին, բայց 10 տարի է, պարզ չի՝ ովքե՞ր են կրակել և ում հրամանով: Որքան էլ տարօրինակ հնչի՝ Քոչարյանը երեկ իր հարցազրույցով հակաքայլ արեց մարտիմեկյան տասնամյա մեղադրանքներին՝ ուղղակի մատնացույց անելով ՀՔԾ-ի փակ գործունեությունը: Մարտի 1-ն իսկապես այն գործն է, որը պետք է թափանցիկ ու բաց լինի: Թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի շահերից է բխում այս գործի բաց հետաքննությունը: Նիկոլ Փաշինյանն այս հարցում, եթե կուզեք՝ պետք է ականջալուր լինի Քոչարյանի հորդորին և բացի այդ գործի քննությունը: Դրանից կշահի նաև իր իշխանությունը: Ինչ կա՞ թաքցնելու այդ գործում: Տասը մարդու սպանությունների գործը՝ չի կարող թաքցվել հասարակությունից՝ անկախ հանգամանքներից: Ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլև Քոչարյանին ուղղված ապօրինի հարստացման մասին տեղեկությունները, եթե ունեն հիմքեր՝ նույնպես պետք է բացահայտվեն: Խոսակցությունը պետք է լինեն առարկայական, կոնկրետ՝ փաստերով: Այլևս այս կամ այն երկրի մամուլի հրապարակումների հիման վրա տեղեկություններով հասարակությանը սնել չարժե: Երեկ Ռոբերտ Քոչարյանն «անհեթեթ» որակեց մամուլում շրջանառվող տեղեկություններն իրեն վերագրվող 4 միլիարդ դոլար կարողության մասին։ «Թերթերում տպում էին, ինչ-որ խոսակցություններ կար միլիարդների մասին։ Առաջինը՝ քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը պետք է մտածի, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող ընդհանրապես մարդ լինի։ Եվ այդ մեղադրանքները, այդ ենթադրությունները այնքան էին անհեթեթ, որ երկու-երեք անգամ հերքելուց հետո ուղղակի որոշել եմ ուշադրություն չդարձնել, որովհետև տեսնում ես, որ անիմաստ է։ Աբսուրդի հավատացող մարդուն դժվար է ինչ-որ բանի մեջ համոզել», ասաց նա։ Քոչարյանն ուղղակի ասաց. «Կապ չունեմ որևէ այդ բանկերի հետ: Դիմում եմ ԿԲ –ին հրապարակել՝ ովքեր են այդ բանկի տերերը: Ասում են, թե օդանավակայանի հիսուն տոկոսն իմն է, բայց կապ չունեմ ընդհանրապես»: Հիմա Քոչարյանը Փաշինյանին փաստերով խոսելու դաշտ է տեղափոխել: Փաշինյանը կամ պետք է Քոչարյանի վերաբերյալ ունեցած բոլոր փաստերը, տեղեկությունները, ապացույցները հրապարակայնացնի, կամ լռությամբ ժամանակի ընթացքում Քոչարյանն ավտոմատ կերպով անմեղություն է ձեռք բերելու: Մետաքսյա Շալունց

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am