Ի՞նչ «զենք» է տալիս ՀՀԿ-ն Նիկոլին

Հանրապետական կուսակցությունում չեն բացառում համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ` երեկ «Ազատության» հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա միաժամանակ, ընդգծել է, որ ներկայացում է իր տեսակետը, և Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել: «Աշխարհաքաղաքական և արժեքային համակարգի առումով, այո՛, մենք կարող ենք նաև համագործակցել երկրորդ նախագահի հետ և ոչ միայն երկրորդ նախագահի հետ․ տարբեր քաղաքական ուժերի հետ։ Բայց դա ոչ թե լինելու է ընդդեմ հեղափոխության, ինչպես ցանկանում են դա ներկայացնել, այլ դա պետք է լինի հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության: Բայց սա իմ մասնավոր տեսակետն է: Մենք պաշտոնապես քննարկում չենք արել: Ես տեսականորեն՝ իմ կարծիքը արտահայտեցի»: Դիտարկմանը, թե՝ ՀՀԿ իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանը բավականին սուր քննադատում էր Հանրապետականին, Շարմազանովը հակադարձել է՝ եղել են նաև ՀՀԿ-Քոչարյան արդյունավետ համագործակցության տարիներ: «Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը այն պետական գործիչն է, որը հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի անվտանգության, հանուն կարևորագույն հարցերի, պատրաստ է իր կուսակցության հետ քննարկել համագործակցությունը բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք պատրաստ են դիմակայել այդ մարտահրավերներին, որոնց վտանգն այսօր կա», - շարունակեց ՀՀԿ խոսնակը: - «Իսկ այն, որ այդ առողջ ուժերի մեջ, ըստ իս, մտնում է, և կարծեմ՝ նախևառաջ, Ռոբերտ Քոչարյանը, երկու կարծիք լինել չի կարող»: Հարցին՝ ՀՀԿ-ն բանակցություններ վարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ, Շարմազանովը պատասխանել է․ «Ոչ, բանակցությունների մասին խոսք չի եղել, մենք դեռևս գործադիր մարմնի նիստ չենք արել: Մենք մեր կարծիքն ենք արտահայտել Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված: Մնացածը՝ մենք ունենք մեր մոտեցումները․․․ Մենք ամենամեծ խմբակցությունը ունեցող քաղաքական ուժն ենք: Երեկվա՝ երկրորդ նախագահի հարցազրույցից ես նման տպավորություն ստացա, որ շատ հարցերում՝ նախևառաջ աշխարհաքաղաքական և անվտանգության հիմնահարցեր, ինչպես նաև իրավական տեռորի և քաղաքական տեռորի հետ կապված, խոսքի ազատությունը սպանելու քայլերի հետ կապված, որը արվում է Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենք շատ ու շատ մոտ կարծիքներ»: Այսպես, ՀՀԿ-ն, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ժամանակ առ ժամանակ անգամ սուր և վիրավորանքներ է հասցրել Քոչարյանի հասցեին, այսօր «ընդհանուր թշնամի» համարելով Փաշինյանի իշխանությանը՝ չի բացառում Քոչարյանի հետ համագործակցություն: ՀՀԿ-ն որպես իշխանություն կորցրած ուժ իրավունք ունի ապացուցել, որ քաղաքական-գաղափարական կուսակցություն է, ոչ թե լավ օրերի համար փողատերերի հավաքատեղի: Այժմ Սերժ Սարգսյանը «ընդհատակում է», սպասում է Փաշինյանի հեղափոխության փողոցային էյֆորիայի անկմանը, որից հետո նրա դեմ պայքարի հնարավոր սցենարները գործարկելու հնարավորությանը: Եթե ՀՀԿ-ն ցանկանում է մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ նրան հարկավոր է դեմք, որը քիչ թե շատ ՀՀԿ-ի վարկաբեկումը կարող է մեղմացնել: ՀՀԿ-ն հայտնվել է ՀՀՇ-ի իշխանության կորստի վաղ շրջանին, երբ ցանկացած ՀՀՇ-ական բացասական տրամադրություններ էր առաջացնում: Արդյոք ՀՀԿ-ի դեմքը փրկելու համար հարմար տարբերակ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Միանշանակ՝ ո՛չ, որովհետև այս սցենարը կլինի Փաշինյանի համար հրաշալի նվեր, թեկուզ այն պատճառով, որ Քոչարյանի վրա Մարտի 1-ի արյան մեղք կա, իսկ դա երբեք չի մաքրվելու հասարակության գիտակցությունից: Փաշինյանը «քարը քարին» չի թողնի ու կջախջախի ՀՀԿ-Քոչարյան համագործակցությունը՝ թեկուզ ժամանակ առ ժամանակ Մարտի 1-ի գործով թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին պահելով լարվածության մեջ, էլ չենք ասում՝ նրանց իշխանավարման տարիներին ապօրինի հարստացման, կոռուպցիայի ու թալանի գործերի դոզավորված բացահայտումները հրապարակ բերելու հնարավորությունները: Այնպես որ, ՀՀԿ-ի՝ Քոչարյանով հնարավոր ռեաբիլիտացիան ի սկզբանե տապալված սցենար է: ՀՀԿ-ն Քոչարյանով ասպարեզ գալու դեպքում ցույց կտա իր անճար ու խղճուկ վիճակն այն առումով, որ գոնե մեկ քիչ թե շատ չվարկաբեկված դեմքի վրա խաղադրույք դնելու ու քաղաքական ընտրապայքար տանելու հնարավորություն էլ չի թողել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am