Նոր մարտահրավեր Փաշինյանի համար. Ադրբեջանն ուզում է վերադառնալ ՀԱՊԿ

Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ, որի համաձայն` այդ երկիրը ՀԱՊԿ անվտանգության խորհրդում կներկայացնի Հայաստանը: Երեկ այս մասին հայտնեց Interfax-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը: Ըստ այդ տեղեկատվությունը՝ նախաձեռնությունը հնչել է երեքշաբթի ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին: «Նաև ուսումնասիրվել է 1992թ. մայիսի 15-ին ընդունված Հավաքական անվտանգության մասին պայմանագրում և 2002թ. հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ կապված Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այսինքն՝ Հայաստանն այս փոփոխությամբ առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները հանձնել երկրի վարչապետին: ՀԱՊԿ մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մեկ փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման, ասվում էր ռուսական գործակալության հաղորդագրությունում: Հայաստանն, այսպիսով` վարչապետի մակարդակով կազմակերպության Անվտանգության խորհրդում ներկայություն: Փաշինյանն ըստ ամենայնի չի ցանկանում, որպեսզի Հայաստանը շարունակի նախագահի մակարդակով ներկայանալ ՀԱՊԿ-ում: Սա իհարկե, ինչ-որ առումով շեշտում է կազմակերպության կարևորությունը, որը Հայաստանը շեշտում է: Ըստ ամենայնի կազմակերպությունում հարցը հարթ կանցնի: Բայց ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում դեռևս շարունակում է անհայտ մնալ Հայաստանի ներկայացուցչի ճակատագիրը: Ըստ ամենայնի խմորումները դեռ կշարունակվեն մինչև տարվա վերջ: Իսկ մինչ այդ ուշագրավ «մեսիջներ» են գալիս Ադրբեջանից... Մի քանի օր է, ինչ ադրբեջանական ԶԼՄ-ներում վերլուծություններ են հայտնվում Ադրբեջանի՝ այդ կառույց վերադառնալու վերաբերյալ, այն էլ՝ այդ հնարավորությունը միանգամից կապվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Ադրբեջանական «հիմնավորումը» հետևյալն է՝ քանի որ կառույցի անդամները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար, Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ վերադառնալ և այդ կառույցի շրջանակներում ԼՂ խնդրի ադրբեջանական լուծման հասնել: Հիշեցնենք, որ 1992թ. ձևավորված ՀԱՊԿ-ին Ադրբեջանը անդամակցել է 1993 թ. և դուրս եկել 1999 թվականին: Ստացվում է, այն բանից հետո, երբ Խաչատուրովի շուրջ զարգացումներ ծավալվեցին և հիմա հարցականի տակ է առհասարակ Հայաստանի ներկայացուցչի հնարավորությունը պաշտոնավարել մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Ադրբեջանն ակտիվորեն լծվեց ՀԱՊԿ վերադառնալու շուրջ հնարավորությունների քննարկմանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am