Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող երեք դուստրերը՝ Մարիան, Քրիստինան ու Անգելինան, ընդունել են իրենց մեղքը։ Այդ մասին տեղեկացրել են աղջիկների փաստաբանները, փոխանցում է РИА Новости գործակալությունը։
«Մարիան ցուցմունք է տվել, որոնք կարելի է համարել խոստովանական: Նրա ձեռքում դանակ է եղել: Նա պնդում է, որ 5 հարվածից ավելի չի հասցրել: Քույրերից մյուսը ևս հարվածներ է հասցրել: Փորձաքննությունը դեռևս չի անցկացվել, այդ իսկ պատճառով վաղ է ասել, թե քանի հարված է հասցվել և որն է եղել մահացու»,- ասել է 17-ամյա Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
Խաչատուրյանի ավագ դստեր՝ Քրիստինայի փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իր պաշտպանյալը նույնպես ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։
«Քրիստինան հայտնել է միայն, որ փոքրիկ բալոնից գազ է բաց թողել հոր դեմքին», - ասել է 19-ամյա Քրիստինայի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։
Օգոստոսի 20 -ին Խաչատուրյան քույրերը բերվել են դատարան՝ նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննման նպատակով։ Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը