Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը այցելել են Տրանշ-2՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միքայել Թևոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը փոփոխվել է՝ տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։ Մասնագետներն այցելության ընթացքում դիտարկել են տարածքում կատարված նշահարումները՝ արձանագրելով, որ ամեն ինչ կատարվել է ըստ տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծի, և ճանապարհաշինության հետևանքով որևէ հուշարձան չի վնասվի։ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը նշել է, որ ժամանակին պահանջել են, որպեսզի ճանապարհն անցնի հյուսիսային մասով, սակայն պեղելով տարածքը՝ բացվել են 8 մետր հաստությամբ վաղ միջնադարյան պարսպի մնացորդներ։ «Խնդրեցինք նախագիծը փոխել և ճանապարհը տեղափոխել։ Ընտրվեց այնպիսի տարբերակ, որը նվազագույն ազդեցություն կունենա տարածքի վրա։ Այս վայրում պետք է կատարվի լիցք, և քանի որ որոշ շերտեր մնում են լիցքի տակ, այդ հատվածներում պեղումներ կարվեն։ Եթե հայտնաբերվեն հնագիտական արժեքներ, դուրս կբերվեն, նոր միայն կիրականացվեն լիցքն ու շինարարությունը։ Հանգամանորեն ուսումնասիրվել է տարածքը, որպեսզի հուշարձանին նվազագույն վնաս հասցվի»,- ասել է Բորիս Գասպարյանը։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ Ալիևի նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ. Վարդան Ոսկանյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանում ԱԹՍ-ների գրոհի առնչությամբ Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի, ազատություն քաղբանտարկյալներին․ փաստաբան Արամ Վարդևանյան Իրանը հրթիռակոծում է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի բազան Բահրեյնում Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq Իլհամ Ալիև. Հայերի գլուխը ջարդել ենք «Երկաթե բռունցքով»… . Լրիվ self-interest են, ի տարբերություն մեզ` հայերիս. Էդուարդ Աբրահամյան Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն «Կապանից լսվում են կրակոցի, հրետանու ձայներ». Նաիրի Հոխիկյան Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Հայաստանում թմրամոլությունը մեծ ծավալների է հասել․ Առաքելյան Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են, Գորիսում ձյուն է տեղում Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեց Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ փորձագետ Նահանջ չի լինելու Կաթողիկոսի կողմից․ Արշակ Սրբազան Բոլորս աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության ու տոկունության համար․ Արշակ Սրբազան Մեր մշակույթում ընդունված չէ խոսել «ննջեցյալների» մասին․ Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am