«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին 100 օրերը եղել են զգացմունքային, մի փոքր ցուցադրական։ Հիմա ժամն է, որ ավելի հանդարտ, սառնասիրտ, համապարփակ, հետեւողական քայլերով կառավարությունը շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման եւ մյուս ուղղություններով։ Հույս ունեմ սրան զուգահեռ կտեսնենք ավելի հստակ ներքին եւ արտաքին քաղաքական ուժագծեր, առաջարկներ՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական իմաստով»,– այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միաժամանակ գնահատելով այդ 100 օրերը դրական եւ օրինաչափ՝ հույս հայտնելով, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կանցկացվեն։
« 100 օրն ամփոփող հանրահավաքին Փաշինյանի ելույթը ուշագրավ, զգացմունքային եւ հրապարակին համապատասխանող ելույթ էր: Փոխանակ վարչապետի հեռահար տեսապատկերը ներկայացնելու, ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը կամ ռեպլիկներին, որոնք ստացվել էին քաղաքական եւ քաղաքացիական տարբեր հոսանքներից»,-ասաց նա:
Նա, անդրադառնալով ՀՀԿ–ականների պնդումներին, որ սահմանափակվել է ազատ խոսքը, հերքեց, որ կան ազատ խոսքի սահմանափակումներ. «Ուշագրավ է, որ նրանք, որոնք երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի տեղեկանալու, տեղեկացնելու իրավունքը տարբեր չափումներով, գողացել են ընտրություններ, հիմա բողոքում են ազատ խոսքի սահամանափակումներից»,–նշեց նա՝ հայտարարելով, որ ՀՀԿ–ն ընդդիմադիր կուսակցություն չէ, այն պարզապես իշխանությունից հեռացված կուսակցություն է. «Շատ լավ է, որ տեղերը փոխվում են, եւ ամեն մեկը կարող է պարկեշտանալ եւ ուժեղանալ»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը