6 ամսում երկիրը լքել է 51 000 ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 000. Վերլուծություն

Քաղաքագետ Արմեն Մինասյանը վերլուծել է միգրացիայի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումները և եզրակացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստան ավելի շատ են գալիս, քան մեկնում, մեղմ ասած, իրականությանը չեմ համապատասխանում։ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց Նիկոլ Փաշինյանն իր ամենակարևոր ձեռքբերում է համարում արտագաղթի կանխումը. «…Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Ուրեմն, ուշադրություն, հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավելի է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Նիկոլ Փաշինյանի պնդումները քննադատության չեն դիմանում: Եվ ահա՝ ինչու: Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել է մոտ 6 անգամ և կազմել -6 146 (Աղյուսակ 1): Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ: Բայց առաջ անցնել չարժե: Փորձենք հերթով վերլուծել միգրացիայի ու տուրիզմի վիճակը տարվա առաջին 6 ամսում: Իհարկե, անշնորհակալ գործ է տարվա կեսին, այն էլ՝ եռամսյա ժամանակահատվածի կտրվածքով, խոսել միգրացիայի կամ տուրիզմի ծավալների մասին, քանզի դրանք սեզոնայնության գործոնով էականորեն փոփոխական են, այդուհանդերձ գործող վարչապետի սին պնդումներից հետո ստիպված ենք որոշակի վերլուծություն կատարել և հասկանալ, թե ինչն ինչոց է: Կարապետյանի կառավարության արդյունքների յուրացումը միակ մեթոդաբանական սխալը չէ միգրացիայի ոլորտում քարոզչության մեջ: Գլխավոր սխալը, որ թույլ են տալիս Փաշինյանն ու իր թիմը, միգրացիայի և տուրիզմի ցուցանիշների միահյուսումն է, ինչի արդյունքում ստացվում է, որ Հայաստանից արտագաղթ չկա: Մինչդեռ պարզվում է, որ ՀՀ քաղաքացի, ավելի ճիշտ՝ ՀՀ փաստաթղթերով երկրից դուրս եկածները շատ ավելի շատ են, քան ժամանածները: Այսպես, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2018-ի առաջին կիսամյակում Հայաստանից ՀՀ փաստաթղթերով մեկնել է 839.0 հազար մարդ, ժամանել է 788.2 հազար մարդ: Այլ կերպ ասած՝ մոտ 50.8 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել երկրից և չեն վերադարձել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը Նիկոլ Փաշինյանի: Հատկանշական է, որ բացասական սալտոն Կարեն Կարապետյանի օրոք անցած տարվա համեմատ բարելավվել էր մոտ 82 տոկոսով, իսկ ահա Փաշինյանի կառավարման օրոք այն կրկին վատթարացավ (տես Աղյուսակ 2): Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՀՀ մոտ 50 հազար քաղաքացիներ այս տարի ևս հեռացել են երկրից և պարզ չէ մինչև տարվա վերջ կվերադառնա՞ն, թե՞ նրանց բանակը կհամալրվի: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանած օտարերկարցիներին, ապա այս հարցում ևս գործող իշխանության քարոզչությունը սին է: Բանն այն է, որ արձանագրված ցուցանիշները, որ հիմնականում պայմանավորված են ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղ գտած իրողություններով, որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հետ: Այսպես՝ Փաշինյանը պնդում է օտարերկրացիների մուտքերի աճի մասին, վկայակոչելով 34000 թիվը, բայց չի խոստովանում, որ առաջին կիսամյակի կտրվածքով պաշտոնական թիվը 75 000-ն է, ինչն ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից, մոտ 12 տոկոսով, և այդ ցուցանիշի ապահովման մեջ առյուծի բաժինը՝ մոտ 38 000 գրանցվել է մինչ հեղափոխությունը (տես՝ Աղյուսակ 3): Ըստ որում՝ Կարեն Կարապետյանին հաջողվել էր Հայաստան օտարեկրացիների այցելության ցուցանիշը բարելավվել մոտ 18 տոկոսով, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կոտրել աճի այդ տեմպը՝ նվազեցնելով մինչև 8 տոկոսի: Ի դեպ կարծիք կա, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցուցանիշի բարելավումը ևս պայմանավորված է նախկին իշխանության որոշումներով, քանի որ օտարերկրացիների՝ մասնավորապես ՌԴ քաղաքացիների այցելությունները պայմանավորված են մուտքի ռեժիմի ազատականացմամբ, ինչը ոչ մի կերպ Փաշինյանի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալին, ապա Փաշինյանի կառավարությունը նախ պետք է հոգ տանի, որպեսզի Քաղավիացիայի վարչությունը, Միգրացիայի պետական գործակալությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն այս հարցում ընդհանուր հայտարարի գան (բոլոր երեքի սքրինները կցված են նյութին): Բայց բոլոր դեպքերում, եթե հիմք ընդունենք ԱՎԾ հրապարակած տվյալները, ապա իրոք 2018-ին ուղևորափոխադրումներն ավելացել են: Բայց զավեշտն այն է, որ առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան երկրորդ եռամսյակում: Ասել է թե՝ սա ևս Կարեն Կարապետյանի արձանագրած արդյունքն է ու դրա իներցիան (տես աղյուսակ 4): Ըստ որում՝ աճը հիմնականում պայմանավորված է «Շիրակ»օդանավակայանի ցուցանիշներով, ինչն էլ իր հերթին՝ մասնագետները պայմանավորում են միջինասիացի գաստարբայթերների մեկօրյա այցելություններով: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից յուրացնում է տուրիզմի ու ավիափոխադրումների ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության գրանցած հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ Ալիևի նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ. Վարդան Ոսկանյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանում ԱԹՍ-ների գրոհի առնչությամբ Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի, ազատություն քաղբանտարկյալներին․ փաստաբան Արամ Վարդևանյան Իրանը հրթիռակոծում է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի բազան Բահրեյնում Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq Իլհամ Ալիև. Հայերի գլուխը ջարդել ենք «Երկաթե բռունցքով»… . Լրիվ self-interest են, ի տարբերություն մեզ` հայերիս. Էդուարդ Աբրահամյան Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն «Կապանից լսվում են կրակոցի, հրետանու ձայներ». Նաիրի Հոխիկյան Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Հայաստանում թմրամոլությունը մեծ ծավալների է հասել․ Առաքելյան Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են, Գորիսում ձյուն է տեղում Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեց Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի, ՀՀ գործառույթները վաղուց սահմանված են․ փորձագետ Նահանջ չի լինելու Կաթողիկոսի կողմից․ Արշակ Սրբազան Բոլորս աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության ու տոկունության համար․ Արշակ Սրբազան Մեր մշակույթում ընդունված չէ խոսել «ննջեցյալների» մասին․ Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am