Թուրքիայում կալանավորված քանի՞ ԱՄՆ քաղաքացի կա

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։ Այնինչ, երկկողմ բանակցությունների օրակարգում դրված է նաև Թուրքիայում կալանավորված մի շարք այլ ԱՄՆ քաղաքացիների հարցը։ Այս մասին հայտարարել էր ԱՄՆ արտաքին գործերի նախարարի խոսնակ Հիթեր Նոյերթը՝ նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակության հետ հանդիպման առթիվ մեկնաբանություններ կատարելիս։ Սակայն որևէ հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե Թուրքիայում հատկապես քանի ազատազրկված ԱՄՆ քաղաքացի կա, ում հարցը երկկողմ բանակցությունների օրակարգում է։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերջին երկու տարում Թուրքիայում ձերբակալվել կամ կալանավորվել է 12 կամ 20 ԱՄՆ քաղաքացի, որոնց մեծ մասը Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաներ են եղել: Մամուլի հրապարակումներում անորոշ տեղեկատվություն կա այն մասին, որ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո հայտարարված և 2 տարի տևած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում «տասնյակ» ԱՄՆ քաղաքացիներ Թուրքիայում ենթարկվել են իրավական հետապնդման, արտաքսվել են երկրից, ձերբակալվել են կամ կալանավորվել։ Իսկ ներկա դրությամբ Թուրքիայում բանտարկված կամ տնային կալանքի դատապարտված ԱՄՆ քաղաքացիների թիվը համեմատաբար «մեծ չէ»։ Հայտնի է նաև, որ բացի քահանա Բրանսոնից, Թուրքիայում ազատազրկված մյուս բոլոր ԱՄՆ քաղաքացիները նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն։ Նրանք բոլորը կալանավորվել են արտակարգ դրության ռեժիմի ընթացքում՝ հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունների շրջանակներում։ Մյուս կողմից, ԱՄՆ–ը Թուրքիայի հետ բանակցություններում որևէ պահանջ չի ներկայացնում իր այն քաղաքացիների հետ կապված, ովքեր Թուրքիայում դատապարտվել են այլ պայմաններում և այլ հանցագործությունների համար։ Մինչ օրս ԱՄՆ-ի կողմից հաստատվել և մամուլում հրապարակվել է միայն ԱՄՆ-ի 6 քաղաքացու և ԱՄՆ ներկայացուցչարանների 3 տեղաբնակ աշխատակցի անուն, ովքեր Թուրքիայում անազատության մեջ են գտնվում։ Էնդրյու Բրանսոն - 20 տարի Թուրքիայում բնակված Բրանսոնը ձերբակալվել և կալանավորվել  է 2016թ․ դեկտեմբերին՝ Թուքրիայում ահաբեկչական խմբավուրում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) հետ կապի մեղադրանքով։ Սերքան Գյոլգե - ՆԱՍԱ-ի 38 –ամյա այս աշխատակիցը կալանավորվել է 2016թ․ Հաթայում։ Նա մեղադրվել է Գյուլենական ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ և դատապարտվել 7․5 տարվա ազատազրկան։ Իսլամ Քուլ և Մուստաֆա Քուլ – Փենսիլվանիայի Widener համալսարանում սովորող եղբայրները 2016թ․ օգոստոսին հանգստի նպատակով մեկնել են Թուրքիա, որտեղ մեղադրվել են Գյուլենական համայնքի անդամ լինելու մեջ և կալանավորվել։ «New York Times»-ը հայտնում է նաև Թուրքիայում կալանավորված մի զույգի մասին, որոնց անունները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ երկքաղաքացիություն ունեցող զույգը նույնպես մեղադրվել է ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Տղամարդը ներկայումս գտնվում է Սինջարի բանտում, իսկ կինը փոքր երեխա ունենալու պատճառով պայմանականորեն ազատ է արձակվել։ Համզա Ուլուչայ - շուրջ 20 տարի որպես թարգմանիչ աշխատել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանում։ Ձերբակալվել է 2017թ․ փետրվարին, կալանավորվել՝ մարտին։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ -PKK) անդամ լինելու մեջ և կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման։ Եվս երկու պաշտոնյա, ում հարցը ԱՄՆ-ը բարձրացրել է երկկողմ բանակցությունների ժամանակ, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տեղաբնակ աշխատակիցներն են։ Մեթին Թոփուզ - թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ամերիկացի աշխատակիցը ձերբակալվել և կալանավորվել է 2017թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրան Գյուլենական համայնքին անադամակցության մեղադրանք է առաջադրվել։ Թոփուզի կալանավորման պահից ԱՄՆ–ը դադարեցրեց Թուրքիայում գործող իր դեսպանատներում և հյուպատոսարաններում ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրմա գործընթացը։ Մեթե Ջանթյուրք - Ստամբուլի հյուպատոսարանի այս աշխատակիցը 2018թ․ հունվարից Թուրքիայում տնային կալանքում է գտնվում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am