Ով է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին. Forbes

Դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը հրապարակվել է հրատարակության կայքում: 12 ամսվա ընթացքում 33-ամյա դերասանուհին վաստակել է 40,5 մլն դոլար: Ինչպես նշում է հանդեսը, վաստակած գումարի մեծ մասը Յոհանսոնին հիմնականում բերել է նրա մասնակցությունը ժողովրդականություն վայելող կոմիքսների վրա հիմնված «Վրիժառուները» կինոշարքին:

Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնում է Անջելինա Ջոլին՝ 28 մլն դոլարով: Նա վարկանիշի այսքան բարձր տեղում է հայտնվել «Մալեֆիսենտա 2» ֆիլմին մասնակցության համար նրան վճարված կանխավճարի շնորհիվ, ֆիլմ, որը պետք է էկրան բարձրանա 2020 թվականին, գրում է Forbes-ը: Երրորդ դիրքում տեղավորվել է Ջենիֆեր Էնիսթոնը (19,5 մլն դոլար):
Ամենամյա վարկանիշում նրանց հաջորդում են «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջենիֆեր Լոուրենսը (18 մլն դոլար), Ռիզ Ուիզերսփունը (16,5 մլն դոլար), Միլա Կունիսը (16 մլն դոլար), Ջուլյա Ռոբերթսը (13 մլն դոլար), Քեյթ Բլանշեթը (12,5 մլն դոլար), կատակերգու դերասանուհի Մելիսա Մաքքարթնին (12 մլն դոլար): Տասնյակը եզրափակում է «Հրաշք-կինը» կինոնկարի գլխավոր դերակատար իսրայելցի դերասանուհի Գալ Գադոթը, որը տարվա ընթացքում վաստակել է 10 մլն դոլար: Forbes-ը հաշվի է առել դերասանուհիների վաստակը 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում՝ մինչեւ հարկերի վճարումը: Ընդամենը տասը ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները, հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, վաստակել են 186 մլն դոլար: Անցյալ տարի այս վարկանիշը գլխավորել է 29-ամյա Էմմա Սթոունը, որն «Օսկար» է ստացել «Լա-Լա Լենդ» մյուզիքլում խաղացած դերի համար: Այն ժամանակ նրան հաջողվել էր վաստակել 26 մլն դոլար: Այս տարի դերասանուհին Forbes-ի ցուցակում չի հայտնվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: 168.am

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am