Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որոշվել է այս ձեւաչափով երկխոսությունը շարունակել փորձագիտական մակարդակում, օգնականների մակարդակում, որպեսզի, հնարավոր է, առաջիկայում քննարկումների մակարդակը ավելի բարձրացվի», ասել է Պեսկովը՝ պատասխանելով առաջիկայում 4 ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին: Նա հավելել է, որ առայժմ այդ մասին որեւէ պայմանավորվածություն չկա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի 7-ին, Ստամբուլում: Հանդիպման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի նախագահը:
Մերկել-Պուտին հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ փախստականների խնդրին: Պուտինը եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ է արել ակտիվորեն նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը:
Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Մերկելը մանրամասն քննարկել են սիրիական խնդիրը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը