Կիևում հարբեցող մայրն աղբամանն է նետել նորածին երեխային

Կիևիում Շևչենկոյի անունը կրող փողոցի աղբամաններից մեկում անցորդը նկատել է պոլիէթիլենային տոպրակ՝ նորածին տղա երեխայով: Երեխան դեռ շնչելիս է եղել, անցորդը փորձել է նրան առաջին օգնություն ցույց տալ, շտապօգնություն է կանչել, սակայն նորածնի կյանքը փրկել չի հաջողվել: Պարզվել է, որ ծնողները հարբեցողներ են, իսկ երեխային ծնունդից երկու օր անց աղբամանն է նետել մայրը: