«Ադրբեջանը կանցնի պլան Բ-ի»

«Այս հակամարտությունում զիջելու պատրաստակամությունը չպետք է քննադատության առարկա լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարացի քաղաքական վերլուծաբան Նիկոլյա Հայոսը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում, անդրադառնալով տեղեկություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ նոր իշխանությունները պատրաստվում էին զիջողական դիրքորոշում ստանձնել` որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչինչ չի բանակցել: «Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին»,- ասել է նա: Փաշինյանը նաև ասել է, որ եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը կհամարի՝ լավ տարբերակ է, թաքուն գործողություն չի անի: Այլ, նրա խոսքով, կկանգնի Հանրապետության հրապարակում, բոլոր մանրամասնություններով կներկայացնի, և հրապարակում կանգնած ժողովուրդը կորոշի՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Նիկոլյա Հայոսն ասաց, որ նախ նախորդ իշխանությունների վարած բանակցությունների վերաբերյալ վարչապետի պնդումը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ, ի վերջո, նախորդ իշխանությունները, եթե նույնիսկ հակված են եղել նման կերպ կարգավորելու Արցախյան հիմնախնդիրը, այնուամենայնիվ հողեր և դիրքեր չեն զիջել կարգավորման գործընթացում, մյուս հանգամանքն այն է, որ որոշակի տարածքներ զիջելու բաղադրիչ եղել է կարգավորման բոլոր փաստաթղթերում, այսինքն` վերջնական կարգավորումը, եթե այն տեղի ունենա համաձայնությամբ, ենթադրում է զիջումներ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից: Նրա խոսքով, միակողմանի զիջումների մասին չէ խոսքը: «Բնականաբար, պնդումը, որ տարածքներ զիջելու պատրաստ են եղել նախորդ իշխանությունները, ճիշտ է, բայց դա փաստաթղթերում կա, լինելու է նաև այն փաստաթղթում, որը կբանակցի նոր իշխանությունը: Այս հակամարտությունում զիջելու պատրաստակամությունը չպետք է քննադատության առարկա լինի, եթե ստեղծվի բանակցություններում փոխվստահության մթնոլորտ, կողմերը պետք է գնան զիջումների ճանապարհով, և դա ներքաղաքական պայքարի գործիք չպետք է դառնա: Սա այն հարցն է, որի դեպքում լուծումների շրջանակը շատ նեղ է, եթե չասեմ, որ կա երկու տարբերակ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի դիտարկումներին, ապա լավ է, որ վարչապետը հստակություն մտցրեց տարածված տեղեկությունների հարցում, վերահաստատեց Արցախի մասնակցության թեզը, որը ևս կարևոր էր: Պարզ դարձավ, որ ներկայումս բանակցային սեղանին ոչինչ չկա` ոչ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի համաձայնությունները, ոչ էլ որևէ այլ փաստաթուղթ, ինչը մտահոգիչ հանգամանք է, քանի որ անկախ ներքաղաքական զարգացումներից՝ բանակցային գործընթացը չպետք է ընդհատվի հատկապես այդ փուլում, թեև հասկանալի է, որ ժամանակավոր կառավարությունն այլ ներքին բնույթի առաջնահերթություններ ունի, որոնք պարզ դարձան նախօրեի հանրահավաքում: Ակնհայտ է, որ կա պատերազմի վերսկսման վտանգ, և այս մթնոլորտում չբանակցելն անթույլատրելի է»,- նման կարծիք հայտնեց Հայոսը: Նրա պնդմամբ, ադրբեջանական կողմը ցանկանում է ՀՀ նոր իշխանությունների հետ բանակցել իրեն հարմար պայմաններով: «Շփման գծում վերջին իրադարձությունները, ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կա ճնշում ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ՝ բանակցելու Ադրբեջանին ձեռնտու պայմաններով: Հենց այդ պատճառով կա դիրքային փոփոխություն Նախիջևանի կողմից, շփման գծում կուտակումներ, բայց հարաբերականորեն հանգիստ իրավիճակ: Սակայն այս պլանի անհաջողությունից հետո ադրբեջանական կողմը կանցնի Պլան Բ-ին: Թե որը կլինի այն, չեմ կարող ասել: Բայց պնդում եմ, որ առաջիկա նախարարական հանդիպմանը պետք է սկսել կառուցողական բանակցություն ցանկացած օրակարգի շուրջ»,- ասաց Հայոսը:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am