Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոցից այդ մասին հայտնել են Ոստիկանության Նաիրիի բաժին: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 9-ամյա Անդրանիկ Բաբայանը, 8-ամյա Մերի Բաբայանը և 5-ամյա Սյուզի Բաբայանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք Նոր հաճնի հիվանդանոցում առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Արա գյուղում, որտեղ համտեսել են իրենց տատիկի հյուրասիրած հորթի միսը: Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը