Փաշինյանի ու Քոչարյանի «կռվի» միակ հասցեատերը

Երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների», ասվում է հաղորդագրությունում: Փաշինյանին, այսօր հրավիրվելիք հանրահավաքից առաջ, այսպիսով, հաջողվել է կապ հաստատել Պուտինի հետ: Hayeli.am-ի աղբյուրների տեղեկություններով՝ վերջին օրերին նման փորձերն ապարդյուն են անցել, իսկ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնիսկ Մոսկվա է այցելել, սակայն երկու օր այնտեղ անցկացնելուց հետո նրան չի ընդունել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Փաստորեն, Քոչարյանի ազատ արձակումից հետո Ռուսաստանի հետ կապը վերականգնել է: Սակայն Փաշինյանի համար բարդությունները դեռ պահպանվում են: Հազիվ թե Ռուսաստանի հարաբերություններում լիակատար մեղմացում արձանագրվի մոտ ապագայում: Փաշինյանը դեռ բավական ջանքեր պետք է գործադրի, որպեսզի հասնի Ռուսաստանի իշխանության կողմից մինիմալ վստահության: Ու ոչ միայն Փաշինյանը... Երեկ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական մեսիջն ուղղված էր Ռուսաստանին՝ Հայաստանում ընդդիմության աջակցության առումով Կրեմլի վստահությանն արժանանալու առումով: Նա՝ ցույց տալով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու Փաշինյանի վարած քաղաքականությունը, հստակ հասկացրեց Մոսկվային, թե ում վրա Հայաստանում «խաղադրուք» դնեն: Բայց Կրեմլում էլ միամիտներ չկան: Ինչ-ինչ, բայց Պուտինն էլ հաշվարկներ անելիս աշխատում է չսխալվել: Մոսկվան գուցե մի որոշ ժամանակ հետևի Քոչարյանի շուրջ հնարավոր մոբիլիզացիային: Բայց պարզ է, որ այդ մոբիլիզացիան հնամաշ ՀՀԿ-ով ու ՀՅԴ-ով հաջողության չի հասնելու: Կրեմլում գիտակցել են, որ հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հասարակության մոտ վստահության մակարդակը գրեթե զրոյի է հասել: Այդ վստահությունը չեն կարող բարձրացնել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ Քոչարյանի հետ: Պետք են նոր դեմքեր, որոնք կարող են վերականգնել հայ-ռուսական հարաբերություններում վստահությունը: Դրան պետք է ձգտի հասնել թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ այդ Կրեմլում վստահությունն իր իշխանության նկատմամբ ավելի ու ավելի նվազի, իսկ Քոչարյանի հույսը Ռուսաստանի հետ հարաբերություններում Փաշինյանի ձախողման վրա Կրեմլից աջակցություն ստանալն է: Այս առումով, հետևաբար, Փաշինյանի այսօրվա հանրահավաքի ինտրիգը ևս կապված է Ռուսաստանի հետ՝ Պուտինի վստահությանն արժանանալու տեսանկյունից: Իսկ Քոչարյանի համար, թերևս, ցանկալի կլիներ, եթե Փաշինյանն այսօր իրեն հռչակեր հակահեղափոխական ալիքի առաջնորդ: Բայց արդյո՞ք դա կանի Փաշինյանը, արդյոք Փաշինյանը չի՞ հաշվարկել Քոչարյանի այդ ձգտումը... Եթե Փաշինյանն այդպես էլ վարվի՝ Քոչարյանին հակահեղափոխության հիմնական ֆիգուր մատնանշի՝ ուրեմն, նրան ձեռնտու է ունենալ ի դեմս Քոչարյանի՝ ընդդիմադիր ուժ: Փաշինյանը հնարավորություն կստանա տևական ժամանակ հասարակությանը զբաղեցնել Քոչարյանի գործած «հանցանքները» հատ-հատ ջրի երես բերելով: Ինչն ի դեպ, ձեռնտու սցենար է նաև Սերժ Սարգսյանի համար, որը իշխանությունը կորցնելուց հետո կարծես թաքնվել է, ու եթե առճակատման են դուրս գալիս Քոչարյանը, Սերժ Սարգսյանն էլ որոշակի պահից հնարավորություն կստանա հանրության առջև դուրս գալ արդեն սեփական քաղաքական ամբիցիաներով: Ինչևէ, թեժ ամառը հիմքեր դրեց քաղաքական ուշագրավ սցենարների գործարկման ապագայում: Հայաստանյան ներքաղաքական կյանքն ավելի ու ավելի է հետաքրքրանում: Թամար Բագրատունի  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am