ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին:
« «Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ, այլ իր իշխանությունը ամրագրելու համար։ Բառացի իր ելույթում ասում է՝ «որի իմաստը կլինի հետևյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պարագայում, այլ խորհրդարանը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։ Սրանք, ում կազմակերպության անունը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, չգիտեն, թե որն է սահմանադրության գլխավոր առաքելությունը, և այն ընդամենը որպես գործիք են ընկալում իրենց իշխանությունը պահելու համար։ Եվ անգամ այդ դեպքում ակնկալում են, որ ժողովուրդն ինչ-որ բան անի։ Բառացի՝ «…ՀՀ քաղաքացիները դա ձևակերպեն որպես հստակ պահանջ, եթե դա ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում» Ինչո՞ւ պիտի քաղաքացիները ձևակերպեն, երբ «Սահմանադրությամբ» վարչապետը կարող է՝ իրավունք ունի հանդես գալու սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ։ Մայիսի 29-ի ԱԻՄ ուղերձում հենց այդ գործեալակարգն էլ առաջարկված է՝ հետն էլ Սահմանադրության այլընտրանքային ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ նախագիծը։
Երևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին, որի ընթացքը կասեցրինք հավատալով (և սատարելով), որ սրանք իսկապես իրենց հիմնական խնդիրն են համարում ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ դարձնելը»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը