«Որևէ մեկը չփորձի «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև». Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանի խորհրդական, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը սոցկայքի իր էջում գրել է. Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ: Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին: Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Մենք միացանք այդ հանրահավաքին, քանի որ կարծում ենք, որ պատմության այսպիսի վճռական փուլերում մեր ազգը պարտավոր է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ... Բազմաթիվ արցախցիների ներկայությունն այնտեղ ուղղված էր ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ խմբերի, այլ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ, ԱՐԴԱՐ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ: Դրանով մենք փաստեցինք, որ Արցախը ո՛չ «հեղափոխական» է, ո՛չ «հակահեղափոխական», պարզապես սրտացավ է հայության ճակատագրի նկատմամբ, իսկ անտարբերությունը, իմ համոզմամբ, մեծ մեղք է սեփական հայրենիքիդ ու սերունդներիդ հանդեպ: Ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը, ես և ԱՀ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ քանիցս հայտարարել ենք, որ անվերապահորեն սատարում ենք Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման հարցում: Ուստի, մենք ակնկալում և պահանջում ենք, որ որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև: ՍԱ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ՄԵԿ ԱԶԳ ԵՎ ՄԵԿ ՊԱՅՔԱՐ, իսկ արհեստական տարանջատման փորձեր անողները՝ հակահայրենիք մարդիկ... Երկրորդ՝ ուրախ էի վերստին լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ պնդումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ • Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը, • Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, • Հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում: Այս հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ արցախցիների գերակշիռ մեծամասնության վստահությունն արդարացված է: Երրորդ՝ մենք համոզված ենք, որ հայոց հայրենիքում, հիրավի, կտիրի միասնականության և սիրո ոգին՝ հիմնված արդարության, բոլորի արժանապատվության և ժողովրդավարական սկզբունքների վրա: Ատելության և նիհիլիզմի ճամփան ոչ ոքի երբեք լավ տեղ չի հասցրել, այնպես որ սերը, համերաշխությունն ու բազմակարծությունը այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաջողության հասնել: Հ.Գ. Քանի որ շատերն են շահարկում ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրի թեման, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ այդ խնդրագրին միացել են «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ պատգամավորներ իրենց անձնական նախաձեռնությամբ, իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը միացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ առաջին նախագահ Քոչարյանի հետ ինքն աշխատել է ԱԺ նախագահի կարգավիճակում: Տեղեկացնեմ, որ նույն Արթուր Թովմասյանը երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի գործի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք քանիցս հայտարարել ենք, որ մեր պատմության այդ ամոթալի էջը պետք է վերջնականորեն բացահայտվի և փակվի՝ հասնելով բոլոր մեղավորների պատշաճ պատասխանատվությանը: Մնացածը ՀՀ արդարադատության համակարգի որոշելիքն է:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն հայտարարել է իր արևելյան թևի անդամ երկրների օդային հսկողության ուժեղացման մասին ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենայի ոչնչացման մասին Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը «Քաղաքը կոլապսի ենթարկած իշխանությունների կենցաղային գաղափարները իրականության հետ որևէ աղերս չունեն». Առաքելյան Բեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը կողմ է արտահայտվել չորս երկիր ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությունը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից Արմավիրում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 74-ամյա տղամարդուն Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Կոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու մասին․ Քրիստինե Վարդանյան Մեր հայրենիքի փլատակների վրա Փաշինյանը կառուցելու է թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր․ Արթուր Խաչատրյան Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 100 թիրախների խոցման մասին Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ․ լրատվամիջոց Ռուսաստանում առաջին ձյունն է տեղացել Հայրենասիրությունը՝ հայի նախնական ինքնություն, ոչ թե խորհրդային պատվեր․ Արարատ քահանա Պողոսյան Հիմա մենք կանգնած ենք նոր կայսրությունների ստեղծման փուլում, իսկ Նիկոլը ցանկանում է մեզ տեսնել թուրքական կայսրության մասում. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է Թուրքիան պահանջում, որ մենք հրաժարվենք Արարատի հետ բոլոր կապերից, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը ձգտում Թուրքիային հաճոյանալ #ՀԻՄԱ․ Ինչպե՞ս կոտորածից փրկվեցին արցախցիները, ինչո՞ւ այսօր պարգևատրվեցին գեներալներ (video) Կիրովականից հրավիրյալ ուսուցիչ էր. նոր մանրամասներ՝ Լոռու ողբերգական ավտովթարից Շահումյան գյուղում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից երկու աշխատակիցներ վայր են ընկել Պետություն vs հակապետություն․ Եկեղեցի vs հակաեկեղեցի․ «Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր» Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա ՊՆ ծառայողը բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am